Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Գնառաջարկի ներկայացման հրավեր

«Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ-ը իրականացնում է իր կայքի՝ www.caa.am, արդիականացման աշխատանքներ և հայտարարում  է  գնառաջարկների ներկայացման մրցույթ հետևյալ ծառայությունների  կամ դրանց մի մասի գծով.

 

  1. Վեբ կայքի դիզայնի փոփոխություն
  2. Կայքի ֆունկցիոնալության փոփոխություն
  3. Կայքի թարմացման և ինֆորմացիայի արխիվացման հետ կապված թրեյնինգների կազմակերպում միության աշխատողների համար
  4. Տեղեկատվության պարբերաբար արխիվացում
  5. Կայքի անվտանգության և տեխնիկական իրավիճակի պարբերական մոնիթորինգ
  6. Տեխնիկական և որոնման համակարգի օպտիմալացում
  7. Հավելյալ էջերի և գործիքների մշակում
  8. Կայքում տեղադրվող հիմնական նկարների՝ բաներների պատրաստում

 

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք: Վճարումը՝ փոխանցումով։

Գնային առաջարկը պետք է ներառի գինը՝ ներկայացված ծառայություններից յուրաքանչյուրի մասով առանձին, ինչպես նաև նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն։ Գները ներկայացնելիս խնդրում ենք հաշվի առնել, որ կարող է ընտրվել ներկայացված ծառայություններից միայն մեկը:

Ձեր գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել gnumner@caa.amէլ-հասցեին, նամակի վերնագրի բաժնում նշելով  «Գնառաջարկի ներկայացման հրավեր»՝ «Կայքի արդիականացում»:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ-ի հունիսի 15-ը Մրցույթում հաղթողը կընտրվի տեխնիկական հնարավորություններ/գին հարաբերակցության սկզբունքի հիման վրա։

Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի Համայնքների Միություն, հեռ՝ 010574501։

 

Պատասխանատու աշխատակից՝    

Աննա Մարտիրոսյան




Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104