| | Միության գործունեության նպատակն է ստորեւ նշված խնդիրների համատեղ և արդյունավետ լուծումն ու իրականացումը:
Միության հիմնադրման եւ գործունեության հիմնական խնդիրներն են.
-
- Նպաստել տեղական ինքնակառավարման գաղափարի և համակարգի զարգացմանը և պաշտպանել տեղական ինքնակառավարման իրականացման սահմանադրական իրավունքը.
- Նպաստել «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի» սկզբունքների կենսագործմանը Հայաստանի տարածքում,
- Նպաստել ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման սկզբունքների կենսագործմանը,
- Նպաստել համայնքային խնդիրներ լուծելիս տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը,
- Նպաստել Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, ընտրական համակարգի բարելավմանը, հասարակության քաղաքական, իրավական մշակույթի զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը,
- մասնակցել համայնքներին վերաբերող և ընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանն ու կարգավորմանը,
- օժանդակել իր անդամ համայնքների իրավունքների և օրինական շահերի իրականացմանն ու պաշտպանմանը,
- ներկայացնել իր անդամ համայնքների շահերը ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ Կառավարության, այլ պետական և հասարակական մարմինների հետ հարաբերություններում, դատական ատյաններում,
- ներկայացնել իր անդամ համայնքների միասնական շահերը օտարերկրյա կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, միջազգային կազմակերպություններում,
- օժանդակել համայնքների միջեւ բազմաբնույթ կապեր ստեղծելուն, փորձի փոխանակմանը,
- աջակցել Հայաստանի եւ արտերկրի համայնքների միջեւ երկկողմ եւ բազմակողմ կապերի հաստատմանը, զարգացմանը,
- ուսումնասիրել տեղական ինքնակառավարման միջազգային փորձը և իրականացնել լավագույն փորձի ներդրումն ու տարածումը Հայաստանում.
- նպաստել Հայաստանի համայնքների միջև համագործակցության հաստատմանն ու փորձի փոխանակմանը, միջհամայնքային միավորումների զարգացմանն ու կայացմանը,
- համագործակցել օտարերկրյա համայնքների և համանման կազմակերպությունների հետ,
- տեղական ինքնակառավարման մարմիններին օժանդակել տեղեկատվությամբ ու խորհրդատվությամբ,
- օժանդակել տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացմանը,
- կազմակերպել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի (համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ) եւ նշանակովի պաշտոնյաների (համայնքային ծառայողներ), մասնագետների ուսուցում, վերապատրաստում, որակավորման բարձրացման սեմինարներ և այլն:
- նպաստել Հայաստանի համայնքներում տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մշակութային, մշակութային փոխանակման ու երիտասարդական ծրագրերի, համայնքներում փոքր ու միջին ձեռնարկատիրության, մարդիկ-մարդիկ գործողությունների, ենթակառուցվածքների, նոու-հաուի փոխանակման, կրթության, տեղաշարժի ազատության եւ ազատ առեւտրի զարգարմանը,
- նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների տարածմանը,
- նպաստել տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական մասնակցության աճին,
- նպաստել տեղական ինքնակառավարման ու տեղական ժողովրդավարության վերաբերյալ վերլուծական, գիտական ու հետազոտական աշխատանքների իրականացմանը,
- նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցության զարգացմանը,
- նպաստել անդրսահմանային համագործակցության Հայաստանի եւ հարեւան երկրների տեղական իշխանությունների ու տարածքային մարմինների միջեւ
- եւ այլն:
|