|
Կարգավորել ըստ Այբբենական | Մարզերի | Քաղաքների | Գյուղերի | Յաղդան (Լոռի) | | | Յաղդան
Բնակչություն 260.0
Մակերես 11.48 կմ2
Գյուղը (անունը նշանակում է յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանում) հիմնադրվել է 1821թ.: Այստեղ հույներ եկել են Օսմանական կայսրության Մաշալա գյուղից: Այն հայտնի է որպես հունական գյուղ: Այսօր հույների թիվը զգալի պակասել է 1991թ. սկսած արտագաղթի պատճառով դեպի պատմական հայրենիք`Հունաստան: Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1200մ բարձրության վրա: Շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ: Գյուղին ջուր մատակարարում է Ստեփանավանի ջրմուղ կոյուղին: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Կլիման հիմնականում նորմալ է եղել, չհաշված վերջին տարիների փոփոխությունները, որոնցից տուժում են գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները:
Գյուղը մասամբ օգտվում է ոռոգման ջրից: Տնտեսությունը ցորենի, կարտոֆիլի արտադրություն, անասնապահություն:
Գյուղն ունի ութամյա դպրոց: Վերակառուցված է, բարվոք վիճակում, ուր սովորում է 48 աշակերտ:
Համայնքն ունի մշակույթի տանը հատկացված 1 կիսաքանդ շենք, որը բոլորովին չի օգտագործվում: Դրա փոխարեն վերանորոգվել եւ միջոցառումների համար օգտագործվում է կից շինությունը: Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք: Կա նաեւ բուժկետ: | | | | | |
|
|