ՄԵՐ ՄԱՍԻՆ
  ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
  ԾՐԱԳՐԵՐ
  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     
ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




Rambler's Top100

 
ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Կարգավորել ըստ   Այբբենական | Մարզերի | Քաղաքների | Գյուղերի

ՀԱՅԿԱՁՈՐ (Շիրակ)
 

ՀԱՅԿԱՁՈՐ

Բնակչություն 511.0

Մակերես 2.9 կմ2

Հայկաձոր (Ղողավանք) գյուղը գոյություն է ունեցել դեռևս X դարից սկսած՝ ապացույցը 985 թվականին կառուցված և առ այսօր կանգուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, շրջապատված 400-500 ընտանիքներով, որը գտնվել է Ախուրյանի ձախ ափին՝ սահմանի ներսում:

Սոցիալիստական կարգերի հաստատման ընթացքում մինչև 1950-ական թվականները բնակչությունը տեղափոխվել է այժմյան Հայկաձոր գյուղի տարածքը, 1960թ. կոլտնտեսության բազայի վրա ձևավորվել է խորհտնտեսություն: Մինչև 1980թ. կառուցվել են դպրոցի, ակումբի, մանկապարտեզի և բաղնիքի շենքերը: 1972թ. կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձան-կոթողը:

ՀՀ Շիրակի մարզի ՀԱՅԿԱՁՈՐԻ գյուղական համայնքի ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆԱՆՁՆԱԳԻՐ

1.  Հեռավորությունը` Երևանից             175 կմ

                          մարզկենտրոնից               51 կմ

            ՀՀ պետական սահմանից             0,2 կմ

2. Բարձրությունը   ծովի մակերևույթից` 1444 մ

3.Բնակլիմայական պայմանները` սահմանամերձ, նախալեռնային   

4. Պատմամշակութային կոթողներ` եկեղեցիներ

5. Բնակչության թիվը` 511 մարդ, 137 ընտանիք

6. Համայնքի զբաղեցրած տարածքը` 2980 հա

  Որից`                                    176 հա արոտներ

                                        1252 հա վարելահողեր

7. Բնակչության զբաղմունքը`           հողագործություն

                                                          անասնապահություն

8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով` 50% խմելու ջուր

                                                                                     ոռոգման ջուր չունի

9. Գազաֆիկացված չէ

10. Ճանապարհների վիճակը` ոչ բարվոք

11. Համայնքն ունի`

1.  Դպրոց` 140 աշակերտական տեղով                   

2.  Բուժկետ                                                                                         

Համայնքում առկա հիմնախնդիրները

1.  Դպրոցի կահավորում, որի համար անհրաժեշտ է   3 մլն. դրամ

2.  խմելու ջրի  խորքային  պոմպի տեղադրում և 3 կմ խմելու ջրագծի կառուցում, որի համար անհրաժեշտ է 25 մլն. դրամ

3.    4 կմ գազատարի կառուցում, որի համար պահանջվում է 35 մլն.դրամ

4.  6 կմ ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում, որի համար անհրաժեշտ է 220 մլն. դրամ

5.  բուժկետի կահավորում, որի համար անհրաժեշտ է  0,5 մլն. դրամ

6. մշակույթի օջախի կառուցում,  որի համար անհրաժեշտ է  100 մլն. դրամ

  
 
 
ԷԼ-ԳՐԱԴԱՐԱՆ
 
ԷԼ-ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
 
ՀՂՈՒՄՆԵՐ
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 
 
Copyright ՀՀԱ 2008   Մշակված է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից
  Հաճախումներ 1471811