ՄԵՐ ՄԱՍԻՆ
  ՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
 
  ԾՐԱԳՐԵՐ
  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     
ՄԵՐ ՄԱՍԻՆ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




Rambler's Top100

 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Բառ    Ամսաթիվ   -       Բոլորը
01-02-2010 - Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովի նախապատրաստական հանդիպում     Ուղարկել Էլ. փոստով Տպել
 

Երևան, 01.02.2010թ.։ Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ «Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի» նախապատրաստական հանդիպում՝ Ֆրանսիական քաղաքների ու ռեգիոնների հետ համագործակցող հայաստանքային համայնքների ղեկավարների ու մարզպետների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, դեսպանության այլ ներկայացուցիչներ:

«Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովը» ծրագրված է անցկացնել 2010թ. Հոկտեմբերի 7-8-ին, Երեւանում: Համաժողովին կմասնակցեն շուրջ 100 ներկայացուցիչներ ֆրանսիական երկու տասնյակից ավելի քաղաքներից ու ռեգիոններից: Համաժողովը կնդունի հռչակագիր եւ հետագայում կունենա պարբերական բնույթ:

Երեւանյան համժողովին կքննարկվեն ֆրանկոֆոնիայի, տնտեսական զարգացման, լավ կառավարման հետ կապված հարցեր:

Համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություններինն է: Այս նպատակով երկու երկրներում ձեւավորվել են կազմակերպական կոմիտեներ: Ֆրանսիական կողմի աշխատանքները համակարգում է Լիոնի քաղաքապետը: Հայաստանի կազմակերպական կոմիտեն ձեւավորվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի համայնքների միության ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից: Կազմակերպական կոմիտեն կղեկավարի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

  
 Վերադառնալ
 
ԷԼ-ԳՐԱԴԱՐԱՆ
 
ԷԼ-ՏԵՂԵԿԱԳՐԵՐ
 
ՀՂՈՒՄՆԵՐ
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 
Copyright ՀՀԱ 2008   Մշակված է ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից
  Հաճախումներ 900403