Ում*
Ում կողմից*
Վերնագիր*
 
2009-12-23 - 2009թ. դեկտեմբերի 23-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքի ավագանու արտահերթ նիստ
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> N 1-Ն որոշման 28-րդ հոդվածով`  Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2009թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևանի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

ՕՐԱԿԱՐԳ

Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստի

  1. Երևան քաղաքի ավագանու <<<<Հայաստանի համայնքների միություն>> իրավաբանական անձանց միությանը Երևան համայնքի անդամակցության մասին>> որոշման նախագիծ,
  2. Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի և <<քաղաք Կալինինգրադ>> քաղաքային շրջանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծ,
  3. Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի զարգացման 2010-2013թթ. քառամյա ծրագրի հաստատման մասին>> որոշման նախագիծ,
  4. Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի զարգացման 2010թ. ծրագրի հաստատման մասին>> որոշման նախագիծ,
  5. Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի <<Երևան քաղաքում տեղական տուրքի և վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> N 46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> որոշման նախագիծ,
  6. Երևան քաղաքի ավագանու <<Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ>> որոշման նախագիծ,
  7. Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի մասին>> որոշման նախագիծ:

Երևանի քաղաքապետարան