Համայնքային համագործակցություն, տեղական մակարդակում տնտեսական զագացում. Կիևում անցկացվեց CORLEAP լիագումար նիստը
02.10.2018
Սեպտեմբերի 24-ին Կիևում անցկացվեց Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) լիագումար նիստը:
CORLEAP լիագումար նիստի ընթացքում համանախագահ ընտրվեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
CORLEAP լիագումար նիստի օրակարգային հարցերից էին համայնքային համագործակցությունը, տեղական մակարդակում տնտեսական զագացումը, երիտասարդ քաղաքացիների ներգրավվածությունը, ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը անդամ երկրներին և այլ թեմաներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ու փորձագետ Արտակ Երգենյանը ներկայացրին «Տնտեսական համագործակցությունը և տնտեսական զարգացումը տեղական մակարդակում» զեկույցը:
Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկու Մարկուլան, շնորհավորելով Էմին Երիցյանին, նշեց, որ պարոն Երիցյանն արդեն ունի համանախագահության փորձառություն և կարծում է, որ CORLEAP-ի գործունեությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կլինի արդյունավետ: Անդրադառնալով տեղական իշխանությունների լիազորությունների ուժեղացմանն ուղղված ջանքերին՝ Մարկու Մարկուլան վստահեցրեց. «Եվրամիությունը տեղական մարմիններին տալիս է գործիքներ, որպեսզի ուժեղացնեն իրենց լիազորությունները: Մեզ համար կարևոր է ուժեղացնել տեղական իշխանությունների վարչական լիազորությունը տեղական իշխանությունների ապակենտրոնացման և ինստիտուցիոնալ զարգացման միջոցով»:
Ուկրաինայում ԵՄ պատվիրակության ղեկավար Հյուգ Մինգարելին ուշադրություն հրավիրեց Ուկրաինայում կատարված ապակենտրոնացման բարեփոխումներին, դրանք համարեց բավականին արդյունավետ ու հայտնեց, որ բավարարված են այդ գործընթացի իրականացմամբ:
Կիեւի քաղաքային խորհրդի նախագահ Վոլոդիմիր Պրոկոպիվը վստահեցրեց՝ փոխանցելով CORLEAP համանախագահությունը Հայաստանին, միևնույն է, շարունակելու են արդյունավետ համագործակցությունը. «Մենք համանախագահությունը փոխանցում ենք Հայաստանին, սակայն մեր ուկրաինացի գործընկերները կշարունակեն արդյունավետ համագործակցությունը: Մենք շարունակում ենք մեր բարեփոխումները տեղական ինքնակառավարման ոլորտում»:
CORLEAP լիագումար նիստի շրջանակներում անցկացվեց նաև երիտասարդական աշխատաժողով: Երիտասարդ մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, որի ընթացքում պատրաստեցին Fake news թեմատիկայով նախագծեր: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Troll factory number one խումբը, որի անդամները պարգևատրվեցին ԵՄ Ռեգիոնների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկկու Մարկուլայի կողմից:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct