Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը

Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը

11.01.2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։

2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որ օտարվող հողերի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ:

 

Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին  ներկայացվել է գրություն նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու մասին, որի արդյունքում համայնքները 2018 թվականի սկզբից առ այսօր էական միջոցներ են փոխանցում պետական բյուջե՝ կրճատելով համայնքների սեփական եկամուտները։

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես, Երևանում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարվում է Երևան համայնքի բյուջե։ Այդպիսով, կիրառվել է անհավաբար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։

 

Էմին Երիցյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված դիմումի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար

Պարոն Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն վարչապետ,

 

Սույնով դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով Ձեր անմիջական միջամտությունը արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ Խնդիրն առնչվում է պետական կառավարման մի քանի մարմինների, ուստի ՀՀ կառավարության անմիջական իրավասության ոլորտն է։

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005թ. ուժի մեջ մտած ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Վերը մեջբերված իրավանորմի կիրարկման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին  ներկայացվել է  համապատասխան գրություն,  որով հիմնավորվել է նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու հանգամանքը։ Խնդիրը լայն արձագանք է ստացել համայնքներում, քանի որ շոշափելի բացասական ազդեցություն է թողնում մեծ թվով համայնքների ֆինանսական կարողությունների վրա։ Հարցը բազմաթիվ ֆորմատներով քննարկվել է «Հայաստանի համայնքների միություն» շրջանակներում։

Որպես հարցի նախապատմություն, տեղեկացնեմ, որ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող  պետական սեփականություն հանդիսացող հողերը,  անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Հարցի էությունն այն է, որ փաստորեն վիճելի շենք-շինություններով զբաղեցրած հողամասերը  2006 թվականից սկսած  համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որպեսզի օտարվող հողերի՝ ընդ որում, գործող հողային օրենսգրքի կարգավորման  պայմաններում տվյալպահի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ:

Նշված խնդրի կարգավորումը էական և կարևոր նշանակություն ունի համայնքների կենսագործունեության համար, քանի որ հողամասերի օտարումից առաջացած կադաստրային արժեքների վճարումները համարվում են համայնքների սեփական եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը, որոնց բացակայության պայմաններում բազմաթիվ համայնքային խնդիրներ կմնան չլուծված:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 06.03.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 251-Ն որոշման 2.1-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ,      10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով նախատեսված՝ Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ ենթակա է վճարման Երևանի համայնքի բյուջե՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերով այլ համամասնությունների: Այդպիսով կիրառվել է անհավաբար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։

Հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մի շարք համայնքների ղեկավարների տրամադրել է խնդրի կապակցությամբ  ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը:  Վերջինս, անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքի վիճելի հարցով կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունները սահմանող իրավանորմերին, պարզաբանել է, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի ուժով նույն հոդվածում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե:

Վերոգրյալը հաշվի առնելով, խնդրում եմ Ձեր միջամտությունը, մասնավորապես՝ հանձնարարել իրավասու պետական կառավարման մարմիններին մշակել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ՀՀ հողային օրենսգրքի անցումային դրույթներում հստակեցվի սույն գրությամբ պայմանավորված հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգավորումը:

Միաժամանակ, հաշվի առնելով օրենքի նախագծի մշակման և ընդունման համար պահանջվող  տևական ժամանակը և անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև խնդրով պայմանավորված  համայնքների կողմից շարունակական ու էական ֆինանսական կորուստների հանգամանքը, որպես միջանկյալ լուծում, առաջարկում եմ, Երևան քաղաքի օրինակով ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով կսահմանվի հողամասերի կադաստրային արժեքները  համայնքների բյուջեներ վճարելու կարգորոշումը, ինչպես նաև ամրագրվի կարգավորում, որով կապահովվի 2018 թվականից սկզբից մինչ տվյալ որոշման ընդունման պահը պետական բյուջե վճարված ֆինանսական միջոցների վերադարձը համապատասխան համայնքների բյուջեներ:

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ

 


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions
Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...