Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը
20.12.2018
Դեկտեմբերի 9-10-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը: Մասնակցեցին ՀՀ տասնյակ համայնքների ղեկավարներ:
Հանրապետական խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների համապատասխանության վերաբերյալ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ (համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ) միության կողմից պատրաստված փորձագիտական կարծիքի նախագիծ: Հանրապետական խորհրդի անդամները քննարկեցին նաև «Համայնքի կամավոր խնդիրները սահմանելու ու դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման օրինակելի նախագիծ:
ԵԽ փորձագետների մասնակցությամբ քննարկում ծավալվեց նաև ՏԻՄ-երի գործունեությամբ պայմանավորված արդարադատության և սահմանադրական արդարադատության ապահովման օրենսդրական ընթացակարգերի, «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
ԵԽ փորձագետներՆարինե Ալեքսանյանը և Վահագն Պետրոսյանը ներկայացրին ՀՀ կառավարության ծրագրում տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող Միության առաջարկները:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրեց 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և 2019-ին նախատեսվող միջոցառումները:
Հանրապետական խորհրդի անդամների հետ քննարկվեց նաև ԵԽ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության կազմում փոփոխություններ իրականացնելու մասին հարցը: Պատվիրակության կազմում ընդգրկվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct