Վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

11.01.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: 
Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները: «Յուրաքանչյուր համայնքի հետ խոսելու ենք խաղի այն կանոնների մասին, թե ինչպես ենք մենք համայնքի կողքը կանգնելու, ինչ պետք է համայնքն անի, որպեսզի կառավարության ուշադրությունն ավելի շահագրգռված և մոտիվացված լինի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությունը ներկայացված ծրագրերը դիտարկում է՝ կարևորելով նաև տարածքների համաչափ զարգացման խնդիրը: 
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մասնավորապես, մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում գյուղատնտեսական է, ոլորտի արտադրական տարեկան ծավալը հասնում է 20-22 մլրդ դրամի: Զարագացած են հիմնականում խաղողագործությունը և անասնապահությունը: Ցանքատարածքներն ավելացնելու առումով մարզպետը կարևորել է ոռոգելի տարածքների ընդլայնումը: Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում մեծ ուշադրություն է դարձվում նաև զբոսաշրջության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտների զարգացմանը, արդյունքում զբոսաշրջային ծառայությունների ծավալը 2016 թվականին աճել է 1,5 անգամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ներդրվել է 370 մլն դոլար, որը կնպաստի հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծմանը: 
Վարչապետ Կարապետյանը մարզի գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ արդյոք աշխատանքներ տարվում են գյուղատնտեսական կոոպերատիվներ կազմակերպելու ուղղությամբ և նշել. «Մենք անպայման պետք է ունենանք կոոպերատիվների հաջողակ օրինակներ, դա կլինի ամենալավ քարոզչությունը: Մենք անպայման պետք է ունենանք խելոք գյուղատնտեսություն, այլապես ոչ մի արդյունք չենք տալու ու ոչ մի բան չի փոխվի: Ո՞վ պետք է այդ քարոզչությունն անի, ո՞վ պետք է գյուղացուն, ֆերմերին սովորեցնի՝ դուք, բայց դրա համար պետք է ունենաք ծրագիր, պետք է հորիզոնը սահմանեք, թե ուր եք ուզում գնալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզն ունի բազմաթիվ հաջողակ բիզնեսմեններ և նրանց պետք է ներկայացնել կոնկրետ ծրագրեր: «Որևէ նախաձեռնություն, որևէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե մենք դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են, այդ տնտեսությունը գոյատևում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ ներկայացրել է ոլորտի զարգացման նոր հայեցակարգ, թե ինչպես է տեսնում գյուղատնտեսության զարգացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայեցակարգում ներկայացված են նաև սուբսիդավորման ուղղությունների վերաբերյալ հստակ առաջարկություններ: 
Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք մարզում առկա է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող տնտեսություն և տնտեսվարողից ստացել դրական պատասխան: Նշվել է, որ ծախսը հետ է վերադարձվել երկու տարի անց: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել այդ համակարգի արդյունավետությունն ու այն գյուղոլորտում ներդնելու կարևորությունը, ինչը ծախսերի զգալի տնտեսում է ենթադրում ջրամատակարարման, ջրամբարների կառուցման ու պահպանման ոլորտում: 
Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ մարզում կազմվել է զբոսաշրջության զարգացման շուրջ 20 ծրագիր, որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել 15 մլն դոլարի ներդրում՝ ակնկալելով 300 աշխատատեղի ստեղծում: 
«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Դուք ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- ասել է Կարեն Կարապետյանը: 
Մարզում կրթության ոլորտում նախատեսվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կտնտեսվի 81 մլն դրամ. ներկայում Վայոց ձորում մեկ ուսուցչին բաժին է ընկնում 6 աշակերտ: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները և փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը, հետաձգում ենք, որովհետև մեր հիմնական կապիտալը մարդն է, և ինքը պետք է լինի կիրթ»,- նշել է Կարեն Կարապետյանը և կարևորել օպտիմալացման ուղղությամբ քայլերն ու ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումը: 
Խոսելով առողջապահության ոլորտի վերաբերյալ՝ վարչապետը հորդորել է պատասխանատուներին մասնավոր հատվածին ներգրավել մարզի բուժհաստատությունների կառավարման մեջ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Առողջապահության նախարարության առջև խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ իր արդյունքը հավասարեցնել ծախսերի մակարդակին:

***

Արարատի մարզում վարչապետն Արտաշատում հանդիպել է համայնքների ղեկավարներին և տնտեսվարողներին: 
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, խնդիրները և բիզնեսի զարգացման միտումները: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում մարզում բացվել են նոր արտադրություններ, այդ թվում՝ «Արարատ գրուպ» ջրերի գործարանը, «Ոսկե կացին», «Գրին հաուզ» ջերմոցային ընկերությունները. արդյունքում ստեղծվել է 1500-ից ավելի նոր աշխատատեղ: Նշվել է, որ մարզի ընդհանուր գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 134 մլրդ 800 հազար դրամ, ոլորտում զբաղված է բնակչության 75-77 տոկոսը: Մարզում գործում են 31 վերամշակող ընկերություններ:
Այնուհետև վարչապետին են ներկայացվել տարբեր ներդրումային ծրագրեր: Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կացին» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ունեն արտադրությունը և արտահանման ծավալներն ավելացնելու հստակ բիզնես ծրագիր, որի համար անհրաժեշտ 1,5 մլն դոլարից 800 հազարը պատրաստ է ներդնել և խնդիրը միջոցների մյուս մասի հայթայթումն է: Ներկայացվել են նաև նոր տեխնոլոգիաներով չոր մրգերի, թեյերի, կաթնամթերքի արտադրության, զբոսաշրջության խթանման այլ ծրագրեր ևս: 
Կարեն Կարապետյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է վերջին տարիների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, և, մասնավորապես, անդրադարձել Արարատ քաղաքի բնակելի շենքերի նկուղային մասերում ջրի կուտակումների վերաբերյալ քաղաքապետի բարձրացրած խնդրին: «Մենք բացահայտ ասում ենք, ով բեռ է վերցնելու, մենք իր կողքը կանգնելու ենք: Մենք ուզում ենք մոտիվացնենք, որ հաջորդ տարի գանք, տեղական համայնքի բյուջեն 1.8-ից դարձած լինի 2.5, մի քանի տարի անց՝ 3.2: Մենք պետք է հասկանանք, որ այսպես, ամեն մեկս ծանրություն վերցնելով, շարժվում ենք առաջ: Պետական բյուջեն անսահմանափակ չէ և միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալիս, ուղղելու ենք այն համայնքներին, որտեղ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող ենք ստանալ: Այսինքն, այն համայնքը, որը բեռ է վերցնելու, ես իր կողքը կանգնելու եմ: Համայնքն իր բյուջեն չի ավելացնում՝ մտածելով, որ եթե ավելացնի, հնարավոր է սուբսիդիան պակասի: Ես էլ ասում եմ, հենց ավելացնեք՝ սուբսիդիան շատացնելու եմ»,- ընդգծել է վարչապետը: 
Ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է մարզի զարգացման ծրագրի կարևորությունը և ավելացրել, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժը և զարգացման ոլորտները: «Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք
 
NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...