ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստ՝ Ստամբուլում

ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստ՝ Ստամբուլում

28 06 2018 28 06 2018

Հունիսի 28-ին Ստամբուլում  Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովն ընդունեց Մոլդովայում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն Քիշնևում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Հայտարարության մեջ մասնավորապես ամրագրված է. «Մոլդովայի Գերագույն դատարանի կողմից Քիշնևի քաղաքապետի ընտրությունն անվավեր ճանաչելու որոշումը անփոփոխ թողնելու մասին որոշումը ուղղակի սպառնալիք է Մոլդովայում տեղական ժողովրդավարությանը և պարունակում է աննախադեպ քայլ դատական համակարգի՝  ժողովրդավարական գործընթացներում ներխուժման առումով: Սա Մոլդովայի համար տեղական ժողովրդավարության առումով բավականին մտահոոգիչ որոշում է»:

Նշենք, որ հանձնաժողովի նիստին ներկայացված էր նաև Թուրքիայի մասին հայտարարություն, որտեղ մտահոգություն կար Թուրքիայում տեղական ժողովրդավարության հետ կապված՝ ամրագրելով, որ տեղական ժողովրդավարության առումով իրավիակը չի փոխվել: Սակայն այդ հայտարարությունը քվեարկության չդրվեց. այն  հետաձգվեց:

Մոնիտորինգային հանձաժողովը Ստամբուլի նիստի ընթացքում քննարկեց նաև ՀՀ-ում իրավիճակը՝ ՏԻՄ մարմինների ներկայացուցիչների հրաժարականները:

Նշենք, որ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից են նաև անդամ երկրներում ընտրությունների մշտադիտարկման առաքելությանն առնչվող խնդիրները: Հանձնաժողովի նիստի օրակարգը ներառում է նաև քննարկում անդամ երկրներում, մասնավորապես Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սերբիայում տեղական ժողովրդավարության մակարդակի համապատասխանությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներին: Քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործողությունների վերահսկողության մեխանիզմներին, տեղական և տարածաշրջանային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: