Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 108 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia
Կանցկացվի «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում

Կանցկացվի «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում

28 09 2018 28 09 2018

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15.00-ին, Հայաստանի համայնքների միությունը կազմակերպում է «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում:

Շրջանառության մեջ է դրվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանդիպման նպատակն է՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կազմակերպել շրջանառության մեջ դրված «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, լայն իմաստով անդրադառնալ Հայաստանում տարածքային կառավարման ապագային։

Նոր Հայաստանում անհրաժեշտ է տարածքային կառավարման նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ։

Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի համայնքների միության խորհրդի անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ և այլ։

Ակնկալում ենք, որ քննարկման ընթացքում կներկայացնեք նաև մասնակիցների մոտեցումները Նոր Հայաստանում նոր տարածքային կառավարման մասին։

 

 



Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104