Կանցկացվի «Տեղական իշխանություններ և Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը

Կանցկացվի «Տեղական իշխանություններ և Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը

28 03 2019 28 03 2019

Մարտի 28-ին՝ ժամը 13:30-17:00, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում կանցկացվի «Տեղական իշխանություններ և Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը:

Այն կազմակերպում է Հայաստանի համայնքների միությունը՝ ԵՄ-ի կողմից  ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի, Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP), Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան «Բաց և կարողունակ միջավայրի ստեղծում քաղաքացիական մասնակցության, քաղհասարակության և տեղական ու ռեգիոնալ իշխանությունների գործողությունների համար», «Փոխգործացկության, սիներգիաների ստեղծման կարողությունների ամրապնդում և հստակ արդյունքների ստեղծում տեղական մակարդակում» խորագրերով քննարկումներ: Համաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի, Տեղական ժողովրդավարության  եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, CORLEAP-ի անդամներ, հայաստանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակցության հրավեր ստացած անձանց անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ՝ հետևյալ հղմամբ: