Ճանաչողական այց դեպի Լեհաստան

Ճանաչողական այց դեպի Լեհաստան

01 06 2020 15 06 2020

Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում հունիս ամսին կկազմակերպվի ճանաչողական այց դեպի Լեհաստան: 

Կընտրվեն և հայկական պատվիրակության կազմում կընդգրկվեն այն համայնքի ղեկավարներն ու համայնքային ծառայողները, որոնք վերապատրաստումների ընթացքում ցուցաբերել են բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն: 5-6-օրյա այցի շրջանակներում մասնակիցները կայցելեն Լեհաստանի 3-4 քաղաքներ, կծանոթանան տեղական փորձին: Քաղաքները կընտրվեն՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ քաղաքի աշխարհագրական դիրքը, ուղղվածությունը, քաղաքի բնակչության թիվը և այլն:

«Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքների կարողությունները համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի կրթության, համայնքների աշխատակազմերի՝ որոշումների կայացման գործընթացներում մասնակցության և հասարակության հետ երկխոսության միջոցով՝ հիմնվելով Վիշեգրադ երկրների լավագույն փորձի վրա: