Վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքների աշխատակազմերի ղեկավարների համար

Վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքների աշխատակազմերի ղեկավարների համար

26 03 2020 27 03 2020

Մարտի 26-27-ին Հայաստանի համայնքների միության կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում Երևանում կանցկացվեն վերապատրաստումներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքների աշխատակազմերի ղեկավարների համար:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Ռադլոյի քաղաքապետարանը:

Վերապատրաստումները կանցկացվեն չորս խմբերով և հետևյալ թեմաներով՝ խելացի և նորարար քաղաքներ, քաղաքների կայուն զարգացում, մարտահրավերներ, որոնք առկա են քաղաքային տարածքներում՝ կլիմայի փոփոխություն, ազդեցություն և դիմադրողականություն, լավ օրինակներ ու լավագույն փորձ:

ՏԻՄ-երի ներկայացուցիչների կարողությունների զարգացումը կարևոր է, նրանց իրազեկության բարձրացումը հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ ավելի արդյունավետ կդարձնի համագործակցությունը:

«Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքների կարողությունները համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի կրթության, համայնքների աշխատակազմերի՝ որոշումների կայացման գործընթացներում մասնակցության և հասարակության հետ երկխոսության միջոցով՝ հիմնվելով Վիշեգրադ երկրների լավագույն փորձի վրա: