ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստ՝ Ստամբուլում

ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստ՝ Ստամբուլում

28 06 2018 28 06 2018

Հունիսի 28-ին Ստամբուլում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովի նիստը:

Օրակարգը ներառում է «Տեղական և տարածաշրջանային ժողովրդավարությունը Եվրոպայում» խորագրով ազատ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կկատարվի Վրաստանում,Սլովենիայում, Լիտվայում իրավիճակին: Կքննարկվի նաև Հոլանդիայի և Մոլդովայի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցների ընթացքը:

Հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերից են նաև անդամ երկրներում ընտրությունների մշտադիտարկման առաքելությանն առնչվող խնդիրները: Քննարկման կդրվի նաև նոր ձեռնարկ՝ «Վարչական տեսուրս և արդար ընտրություններ» խորագրով: Հանձնաժողովի նիստի օրակարգը ներառում է նաև քննարկում անդամ երկրներում, մասնավորապես Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Սերբիայում տեղական ժողովրդավարության մակարդակի համապատասխանությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներին: Կքննարկվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործողությունների վերահսկողության մեխանիզմներին, տեղական և տարածաշրջանային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: