Քննարկում՝ Տավուշի մարզի ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների մասնակցությամբ

Քննարկում՝ Տավուշի մարզի ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների մասնակցությամբ

11 02 2019 11 02 2019

Փետրվարի 11-ին՝ ժամը 10.00-ին, Դիլիջան քաղաքի Դիլիջան Ռեզորթս հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. համայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով քննարկում՝ Տավուշի մարզի ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների մասնակցությամբ:

Քննարկումն անցկացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Քննարկում կծավալվի այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները, համայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները: