Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխության հաղթողները

10.11.2018

2018-ի քաղաքային լավագույն քաղաքային համայնքը Սևանն է, իսկ լավագույն գյուղական համայնքը՝ Գառնի համայնքը:

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Նոր Հայաստան-նորացված համայնքներ խորագրով ընդունելություն՝  Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Համայնքային առաջնորդների դասընթացների» նոր փուլի մասին, այնուհետև անցկացվեց «Լավագույն համայնք 2018» մրցանակաբաշխությունը։

2006 թվականից սկսած Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց՝

մրցանակները կրկնակի արժևորվում են նրանով, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրը: Էմին Երիցյանն իր ելույթում նշեց. «Հայաստանում տեղական ինքնակառավարման 22-ամյա ճանապարհը հեշտ չի անցել,սակայն հաստատուն առաջ է գնացել։ Քաղաքական ու հանրային միջավայրը մշտապես փոփոխվում են, ու տեղական ինքնակառավարումը յուրաքանչյուր նման շրջափուլով անցնելուց ավելի է ամրապնդվում պետականության հիմնասյունի իր էության մեջ։ Դա ևս մեկ անգամ փաստվեց ապրիլյան հեղափոխության օրերին, երբ կաթվածահար էր պետական ողջ համակարգը, ենթակառուցվածքները, միևնույն ժամանակ, համայնքները շարունակում էին ամենօրյա ռեժիմով ապահովել ծառայությունները՝ բանակի հետ միաժամանակ այդ փուլում դառնալով երկրի կենսագործունեության երաշխավորը»։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն էլ նկատեց. «Տեղական ինքնակառավարման 22 տարվա պատմությունը մի կողմից բավարար ժամանակ է խորքային եզրահանգումներ անելու համար, բայց մյուս կողմից էլ բավականին երիտասարդ տարիք է, որպեսզի հնարավոր լինի արձանագրել, որ հասել ենք նրան, ինչին  ձգտել ենք։ Մենք դեռ անելիքներ ունենք, մենք դիմանիկ զարգացող համակարգ ենք, որը շատ արագ արձագանքում է փոփոխություններին։ Մենք ունենք նաև բավական զգալի ձեռքբերումներ, կայացած թիմ, ՏԻՄ լավ մասնագետներ, որակյալ փորձագիտական հանրույթ։ Մենք պետք է կարողանանք արդյունավետորեն արձագանքել առկա խնդիրներին, եթե չարձագանքնենք համակարգում կունենանք լրջագույն խնդիրներ։ Արդեն 22 տարի մենք ունենք տեղական ժողովրդավարություն, որը մեր երկրի զարգացման հիմնասյուներից է»:

Լավագույն գյուղական համայնք ճանաչված Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի կարծիքով՝ նման պարգևի արժանանալը պարտավորեցնող է. «Համայնքում կատարվել է ճանապարհների լուսավորությունը, մոտ վեց կմ ջրագիծ է կառուցվել: Այս պարգևը նաև ոգևորող է քանի որ իմ կարծիքով՝ շատ աշխատանք ունենք դեռևս անելու»:

Անդրադառնալով լավագույնններին ընտրելու չափանիշներին՝ Էմին Երիցյանն ասաց, որ հաշվի է առնվել նաև այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում: Նա հավելեց. «Կարող է համայնքը բավարարել չափանիշներին, աշխատանք անել, ներկայացնել թվերով, տեսանյութերով, բայց բնակչությունը չունենա այդ կարծիքը: Ուստի որպեսզի այդ դիսոնանսը չլինի, մենք բնակիչների կարծիքն էլ ենք հաշվի առել»:

«Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ ստացան Էջմիածինն ու Գավառը, «Բարեկարգ համայնք» անվանակարգում՝ Տաշիրն ու Գորիսը, «Մշակութային լավագույն համայնքներն»  են Գյումրին ու Փարաքարը, «Տարվա նշանակալից  առաջընթաց» 2018 բոլոր խոշորացված համայնքների համար անվանակարգում մրցանակ ստացավ Ամասիա համայնքը, «Տարվա նշանակալից առաջընթաց 2018» անվանակարգում (բոլոր համայնքների համար)՝ Քասախը, Տարվա լավագույն ֆրանկոֆոն համայնքը Արտաշատն է, Տարվա երիտասարդական համայնքը՝ Սիսիանը, «Տարվա նախաձեռնություն 2018» անվականարգում հաղթող ճանաչվեց Արթիկ քաղաքը:


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions
Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...