Ստեղծվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ

Ստեղծվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ

14.03.2019

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մարտի 14-ին տեղի ունեցավ Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի առաջին հանդիպումը:

Ակումբի առաքելությունն է՝ ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ռազմավարությունների) մշակման և իրականացման համար՝ համայնքային ծրագրերի ֆինանսավորման և ներդրումների համար առկա խոչընդոտների բացահայտման և վերացման միջոցով:

Ակումբի գլխավոր նպատակն է օգնել Դաշնագրին անդամակցող երկրների համայնքներին նվազեցնել իրենց էներգետիկ կախվածությունը և ապահովել հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը՝ դրանով իսկ բարելավելով համայնքների բնակիչների կյանքի որակը վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառներում միջոցառումների իրականացման միջոցով:

Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Էմին Երիցյանը նշեց. «Համայնքներին այս տարիների ընթացքում կարողացան ապացուցել, որ իրենք հանձնառու են և հետաքրքրված էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում գործունեությամբ, և այդ հանձնառությունը ոչ միայն քանակական մեծ դերակատարություն, ծավալներ ունի, այլև որակական: Արդեն էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դառնում են մշակույթ, մտածողության ձև: Քաղաքապետերի դաշնագիրը համաեվրոպական շարժում է, որին Հայաստանը միանալով՝ մենք բոլորս այդ եվրոպական ընդհանուր արժեքների ու խնդիրների մեջ ենք մեզ պատկերացնում:»:

ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության բաժնի ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը շեշտեց այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրամիությունը. «Խոսքը տնտեսության զարգացման, ինչպես նաև մասնավոր ոլորտի զարգացման մասին է: Մենք այստեղ խոսում ենք տարածքային զարգացման, իհրակե, նաև էներգաարդյունավետության մասին: ԵՄ-ն այս բոլոր ոլորտներում պարտավորություն է վերցրել որպես գործընկեր հանդիսանալ և′ համայնքների, և′ կառավարության համար»: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի՝Հայաստանի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Քաղաքապետերի դաշնագրի առաջընթացը: Այնուհետև դիմելով համայնքներին՝ ասաց. «Քաղաքապետերի դաշնագիրը շարունակվում, ընդլայնվում է և ստանում է  շատ ավելի մեծ կազմակերպչական և ֆինանսական հիմք: Սա նշանակում է, որ առնվազն մինչև 2030 թվականը Դաշնագիրը գործելու է, և ձեր մասնակցությունը Դաշնագրին կախված է բացառությամբ ձեզանից»:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարության և առաջնահերթ խնդիրների ակնարկ, անդրադարձ կատարվեց Հայաստանի հանձնառություններին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության բնագավառում, ներկայացվեցին Հայաստանում Դաշնագրի գործունեության արդյունքները և կարգավիճակը:

Այնուհետև տեղի ունեցավ Քաղաքապետերի դաշնագրի ակումբի նախագահի և փոխնախագահի ընտրություն: Համայնքների որոշմամբ՝ Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակը վերանվանվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ: Ակումբի նախագահ ընտրվեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և փոխնախագահ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գորխընկերության 6 երկրներում:  Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


NEWS

Կայուն Էներգիայի օր՝ Գավառում. Գավառի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ծրագիրն արդեն պատրաստ է
Կայուն Էներգիայի օր՝ Գավառում. Գավառի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ծրագիրն արդեն պատրաստ է

19:52

25 06 2019

Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում անցկացվեց Կայուն Էներգիայի օր, որը կազմակերպվեց...

Էներգիայի օրեր Սպիտակում. նորաբաց արևային կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և թիվ 2 մանկապարտեզին
Էներգիայի օրեր Սպիտակում. նորաբաց արևային կայանը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և թիվ 2 մանկապարտեզին

15:31

24 06 2019

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Լոռու մարզի Ապիտակ քաղաքում անցկացվեցին էներգիայի...

Արթիկը միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան
Արթիկը միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան

10:44

20 06 2019

Արթիկում անցկացվեցին Կայուն էներգիայի օրեր: Հունիսի 19-ին Արթիկ քաղաքի մշակույթի տանը տեղի...

Անվտանգ կլիմայի և էներգիայի օրեր՝ Աբովյանում
Անվտանգ կլիմայի և էներգիայի օրեր՝ Աբովյանում

16:49

17 06 2019

«Փոխի′ր մտածելակերպդ հանուն կանաչ ապագայի», «Կանաչ ապագա»,...

Գործնական հմտություններ՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար. սեմինար Դաշնագիրը ստորագրող համայնքների համար
Գործնական հմտություններ՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար. սեմինար Դաշնագիրը ստորագրող համայնքների համար

20:06

30 05 2019

Մայիսի 30-ին Երևանում անցկացվեց ուսուցողական սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...

ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում
ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

13:16

13 05 2019

Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի...