Կայացավ Համայնքների Միության վերստուգիչ հանձնաժողովի նիստ

Կայացավ Համայնքների Միության վերստուգիչ հանձնաժողովի նիստ

26.09.2019

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի համայնքների միության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Համայնքների Միության վերստուգիչ հանձնաժողովի արտահեր նիստ, որը հրավիրվել էր Միության նախագահ Էմին Երիցյանի նախաձեռնությամբ։

Ներկայացվեց Միության ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում կազմակերպության ֆինանսական գործունեության արդյունքները, անդամների կողմից անդամավճարների վճարումների ցուցանիշները, ինչպես նաև Միության կառավարման մարմինների գործունեությունը՝ իրավասու լինելով հետևել դրանց որոշումների ու գործողությունների օրինականությունը։ Հաշվի առնելով Միության ֆինանսական կայունության ու ֆինանսական հիմքերի ամրապնդման առաջնահերթությունը, Վերստուգիչ հանձնաժողովը որոշեց իր առաջարկությունները ներկայացնել Միության հարապետական խորհրդին։ Մասնավորապես, անդամավճարի չափի փոփոխման, անդամավճարները չվճարողների նկատմամբ կանոնադրությամբ սահմանված սահմանափակումներ կիրառելու մասին և այլն։

Միության Վերստուգիչ հանձնաժողովը ընտրվել է 2016թ.Կազմակերպության Ընդհանուր ժողովի կողմից 5 տարի ժամկետով: Այն իրականացնում է վերահսկողություն Միության ֆինանսական գործունեության և գործունեության օրիկնականության նկատմամբ:

 

 


NEWS

Նշվեց Էջմիածին քաղաքի 2704-ամյակը
Նշվեց Էջմիածին քաղաքի 2704-ամյակը

20:09

08 10 2019

Հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքում անցկացվեցին քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական...

ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում Գորիսում՝  ՏԻՄ մարմինների նկատմամբ իրականացվող և հանրային վերահսկողության թեմաներով
ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում Գորիսում՝ ՏԻՄ մարմինների նկատմամբ իրականացվող և հանրային վերահսկողության թեմաներով

13:39

01 10 2019

Սեպտեմբերի 27-ին Գորիսի քաղաքապետարանում անցկացվեց «Տեղական ինքնակառավարման մարմինների...

Աշխատանքային քննարկում՝ նվիրված «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը
Աշխատանքային քննարկում՝ նվիրված «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը

16:55

10 09 2019

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում նվիրված...

Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Ապարանում
Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Ապարանում

12:36

09 09 2019

Սեպտեմբերի 6-ին Ապարանի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության...

Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 6-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում
Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 6-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում

20:43

29 08 2019

Օգոստոսի 29-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ ամփոփոիչ ժողով, որի ընթացքում...

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև
Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

12:25

25 08 2019

Oգոստոսի 25-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և...