ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

13.05.2019

Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցողների և  Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հանդիպումը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան փորձագետներ։

ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում են համազեկուցողներ Գան Մարի Հելգեսենը, Բրյոնի Ռուդկինը, անկախ փորձագետ Զոլթան Սենթը, Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Սթեֆանի Փորելը:

Գան Մարի Հելգեսենը նշեց, որ Կոնգրեսը ՀՀ-ում մշտադիտարկումներ է իրականացրել 2000, 2003, 2013 թվականներին: 2015-ին իրականացվել է հետմշտադիտարկման առաքելություն, որի ընթացքում կազմվել է 2016 թ. ճանապարհային քարտեզը: Դառնալով Հայաստանում մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակներին՝ Գան Մարի Հելգեսենը նշեց. «Մշտադիտարկման հիմնական նպատակն է ոչ միայն հասկանալ, թե ինչպես են իրականացվում Խարտիայով երկրի ստանձնած պարտավորությունները, գնահատել տեղական ժողովրդավարության վիճակը երկրում, այլև անդրադառնալ այն խնդիրներին, որոնք կան փոփոխված քաղաքական իրավիճակում տեղական ինքնակառավարման ոլորտում»:

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց, որ Կոնգրեսի մասնակցությունը ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման համար շատ կարևոր է: Նա փաստեց, որ ՀՀ-ում տեղական ժողովրդավարության հաջողության պատմությանը ուղղակիորեն փոխկապված է ԵԽ Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Կոնգրեսի 2013թ. հանձնարարականների և ՀՀ-ԵԽ Կոնգրես 2016թ. Ստորագրված ճանապարհային քարտեզի իրագործման շուրջ։

ԵԽ Կոնգրեսի զեկուցողները Հայաստանում հանդիպումներ կունենան նաև քաղաքացիական հասարակության, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են այցեր նաև համայնքներ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան այցի արդյունքում կպատրաստեն զեկույցի նախագիծ, որին կկցվեն նաև առաջարկությունները ու կուղարկվեն Նախարարների կոմիտե: Առաջարկությունները կներկայացվեն Մոնիտորինգի հանձնաժողովի հսստատմանը, ինչից հետո զեկույցը կներառվի Կոնգրեսի հաջորդ՝ նստաշրջանի օրակարգում:

 


NEWS

 Քաղաքապետ Մարությանը կարծրատիպեր է կոտրում. Էմին Երիցյան
Քաղաքապետ Մարությանը կարծրատիպեր է կոտրում. Էմին Երիցյան

10:44

04 05 2019

Քաղաքապետ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման...

Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Էջմիածնում
Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Էջմիածնում

21:30

03 05 2019

Մայիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետարանում անցկացվեց Հայաստանի համայնքների միության վարչության նիստը:

Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում
Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում

11:38

02 05 2019

Ապրիլի 30-ին Հայաստանի համայնքների միությունում մեկնարկեցին համայնքներիի նորընտիր ղեկավարների...

Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ
Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ

15:38

26 04 2019

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը:...