«Քաղաքացիների համար կայուն զարգացման ապահովման հարցում կենսական է տեղական իշխանությունների դերակատարությունը». Ապոստոլոս Ցիցիկոստաս

«Քաղաքացիների համար կայուն զարգացման ապահովման հարցում կենսական է տեղական իշխանությունների դերակատարությունը». Ապոստոլոս Ցիցիկոստաս

14.12.2021

Դեկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 10-րդ տարեկան ժողովը՝ հիբրիդային եղանակով:

Տարեկան ժողովի առցանց մասնակցում է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ, CORLEAP Բյուրոյի անդամ Էմին Երիցյանը:

Տարեկան ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում կարևորեցին թարմացված արևելյան գործընկերության ձևավորման հարցում տեղական և տարածքային իշշխանությունների դերակատարությունը:

CORLEAP համանախագահ Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի նախագահ Ապոստոլոս Ցիցիկոստասն իր ողջույնի խոսքում հայտարարեց՝ այս հավաքը կարևոր հնարավորություն է ոչ միայն քննարկել տեղական և տարածքային իշխանությունների հանձնառությունները արևելյան գործընկերության շրջանակներում, այլև ընդգծելու ավելի սերտ տեղական և տարածքային համագործակցության անհրաժեշտությունը. «Մեր նպատակն է Արևելյան գործընկերության շրջանակներում մեր՝ որպես տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի ձայնը դարձնել լսելի: Մենք կարիք ունենք ավելի սոլիդ և թարմացված արևելյան գործընկերության, որը կպաշտպանի քաղաքացիներին համավարակից, այլ մարտահրավերներից,  կդիմակայի սոցիալական և տնտեսական մարտահրավերներին: Մենք նպատակադրված ենք կայուն զարգացում ապահովել քաղաքիցներին, իսկ այս հարցում կենսական է տեղական իշխանությունների դերակատարությունը»:


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...