Դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր

07.12.2021

1988թ․ աղետալի երկրաշարժից 33 տարի է անցել: Այսօր մենք մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Այսօր մեր պարտքն է եւս մեկ անգամ երախտագիտությամբ հիշել բոլորին` փրկարարներին ու շինարարներին, օդաչուներին ու պետական այրերին, ջուր եւ հաց հասցնողներին, վրան ուղարկողներին: Բոլորին:

Աղետ, որի պատճառով վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

33 տարի առաջ դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին, պաշտոնական տվյալներով, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

Մեր համայնքները, չսպիացած վերքերով, բայց վստահ քայլերով գնում են դեպի զարգացում՝ հաղթահարելով ամենօրյա դժվարություններն ու մարտահրավերները:

Եվս մեկ անգամ խոնարհվում ենք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, այս դժվարին օրերին բոլորիս մաղթում խաղաղություն, լավատեսություն և ուժ:

33 տարի առաջ համամարդկային աջակցության կոչն էր «Քեզ համար, Հայաստա՛ն»-ը, բառեր, որոնք այսօր էլ իմաստավորվում են ամեն օր, յուրաքանչյուրիս աշխատանքով՝ զարգացնելու մեր համայնքները՝ Սպիտակը, Գյումրին, Շիրակամուտն ու Վանաձորը և ողջ Հայաստանը:

Հայաստանի համայնքների միություն

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...