Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը

19.12.2018

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում ԵԽ փորձագետ Արտակ Երգենյանը ներկայացրեց Հայաստանի համայնքների միության «Ֆինանսական-տնտեսական և բյուջետային հարցերի» մշտական հանձնաժողովի տարեկան աշխատանքային ծրագիրը 2019-2020 թվականների համար և հանձնաժողովների ոլորտները» փորձագիտական զեկույցը:

Նիստի ընթացքում քննարկվեց Հանձնաժողովի 2018-2019 թվականների աշխատանքային ծրագիրը: Մասնավորապես կազմվել է ինը զեկույցներ, որոնք ներառել են 22 թեմաներ և 102 առաջարկություններ: Դրանք ներառել են նաև հանձնաժողովների կանոնակարգերի խմբագրման առաջարկությունները և հանձնաժողովների 2019-2020 թվականների աշխատանքային ծրագրերը:

Արտակ Երգենյանը ներկայացրեց նաև իրենց կատարած վերլուծությունների արդյունքները, որից ելնելով՝ ամրագրվել են որոշ առաջարկություններ՝ մասնավորապես միության անդամների շահերի պաշտպանության և լոբբիստական աշխատանքների, համայնքների ֆինանսական կայունացման ուղղված աշխատանքների կազմակերպում, համայնքների միջև տնտեսական համագործակցության և ներդրումային զարգացման ծրագրերի քաղաքականության մշակում: Նշենք, որ ուսումնասիրությունը կատարելիս դիտարկվել է նաև եվրոպական երկրների փորձը՝ թե′ երկրի ներսում, թե′ տարբեր համայնքների միջև համագործակցության առումով: Փորձագետն առաջարկեց կատարել աշխատանքներ միության անդամների վերապատրաստման, համայնքների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման աշխատանքների ուղղությամբ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարեց. «Եկող տարի Հայաստանի համար մոնիտորինգային տարի է: Ուստի զեկույցի այն թեման, որ մենք կընտրենք, կարևոր է, որ լինի թիրախային: Պիտի թիրախավորումը հասկանանք՝ ինչպես ենք անում»:

«Ֆինանսական-տնտեսական և բյուջետային հարցերի» մշտական հանձնաժողովի անդամները քննարկեցին հանձնաժողովի կողմից զեկուցողի ընտրության հարցը՝ Հայաստանում ապակենտրոնացման տարեկան զեկույց պատրաստելու համար, որը տարվա վերջում կներկայացվի: Քննարկվեց նաև մեկ այլ զեկույցի թեմա: Էմին Երիցյանն առաջարկեց քննարկել պետություն, համայնքներ, ֆինանսական փոխհարաբերություններ թեման:

 

 


NEWS

Համայնքների ավագանիների երկօրյա աշխատաժողով` Ծաղկաձորում
Համայնքների ավագանիների երկօրյա աշխատաժողով` Ծաղկաձորում

13:18

16 03 2019

Ծաղկաձորում մարտի 15-16-ին անցկացվեց Համայնքների ավագանիների երկօրյա աշխատաժողով: Հայաստանի...

Ստեղծվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ
Ստեղծվեց Քաղաքապետերի դաշնագրի ակումբ

18:58

14 03 2019

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի...

Համայնքային իրավաբանների համար աշխատաժողով՝ Ծաղկաձորում
Համայնքային իրավաբանների համար աշխատաժողով՝ Ծաղկաձորում

11:42

02 03 2019

Մարտի 1-2-ին Ծաղկաձորում անցկացվեց Համայնքային իրավաբանների համար աշխատաժողով:

Անցկացվեց Համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ
Անցկացվեց Համայնքային ծառայողների աշխատանքային խմբի նիստ

11:59

28 02 2019

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ համայնքային  ծառայողների աշխատանքային խմբի նիստ:

ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները
ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները

11:07

18 02 2019

Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները...