Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 6-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում

Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 6-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում

29.08.2019

Օգոստոսի 29-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ ամփոփոիչ ժողով, որի ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում անցկացվելիք Գաթայի և Արենի համայնքում ավանդաբար անցկացվող Արենի գինու փառատոնի հետ կապված կազմակերպական հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Արենի փառատոն-հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, նախագծի համակարգող Անի Մավյանը, Խաչիկ համայնքնի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, Արենի համայնքի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը, Արենի համայնքի տուրիզմի զարգացման պատաասխանատու Նորայր Գասպարյանը և Արենի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուբեն Գասպարյանը:

«Արենի փառատոն» հիմնադրամն արդեն 11-րդ տարին է, ինչ Հայաստանի համայնքներում կազմակերպում է տարաբնույթ փառատոններ, որոնք առաջին հերթին ուղղված են տվյալ համայնքի զարգացմանը, բնակչության զբաղվածության ապահովմանը: Այս համատեքստում առանձնակի կարևորություն ունի Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվող Գաթայի փառատոնը: Փառատոնը Խաչիկ գյուղի համար այսօր դարձել է կենսական կարևորություն ունեցող տոն՝ նպաստելով գյուղի ճանաչելության բարձրացմանը, բնակչի եկամուտների ապահովանը, կենսամակարդակի բարձրացմանը: Այս տարի փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21-ին:

Փառատոնի ընթացքում  ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են  իրենց բերքն ու բարիքը, Վայոց ձորի մարզին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, ամենահամեղ հորած պանիրն ու բազմաթիվ այլ կերակրատեսակներ:

Փառատոնի ընթացքում կտրվում է աշխարհի ամենամեծ գաթան (որը տարեցտարի մեծանում է) և  2017-ին գրանցվել է Դյուցազնի ռեկորդների գրքում:

Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են գաթա և արիշտա պատրաստելու վարպետաց դասեր: Այս տարի Արեգի գինու փառատոնն արդեն 11-րդ անգամ կանցկացվի հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Արենի գյուղում:

Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Փառատոնի շրջանակներում  գյուղի ամբողջ երկանյքով տեղի և հարակից շրջանների            բնակիչները կներկայացնեն իրենց  գինիները,  ազգային կերակրատեսակները, հուշանվերները: Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում  արտադրական գինեգործները ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիներ, ռեստորաններ, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները,  պանրագործների տաղավարներում ներկայացվում է պանիրների լայն տեսականի և  այլն:


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...