Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրն է
10.11.2019
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Հարգելի' համայնքապետեր,
Ավագանու անդամներ,
Համայնքային ծառայողներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա առիթով։
Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը։ Բոլոր այս տարիներին դուք պատվով իրականացրել եք ձեր հանձնառությունը՝ ծառայել ժողովրդին։ Բոլոր այս տարիներին պատասխանատվության բեռն ու հասանելի միջոցները եղել են անհամապատասխան։ Այդ պայմաններում ձեր առաքելությունն անհնարին կլիներ առանց այն նվիրումի, որով դուք վերաբերվում եք ձեր գործին, ձեր համայնքներին։
Տեղական ժողովրդավարությունը դեռևս շատ մարտահրավերներ ունի։ Դրանցից ամենակարևորն են՝ ապակենտրոնացումը և քաղաքացիների վստահությունը։
Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։ Այդպիսով կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազո¬րություն¬ներն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր։
Երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում մենք ոլորտի արմատական բարեփոխումների մեծ ակնկալիք ունենք։
Միաժամանակ, պետությունից ակնկալում ենք գործընկերություն և հարգանք տեղական իշխանությունների հանդեպ՝ պատասխանատվության մեր բեռը լիարժեք ստանձնելու ակնկալիքով։
Քաղաքացիների վստահությունը շարունակում է մնալ ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Տեղական ժողովրդավարությունն անհնար է առանց վստահության։
Ուստի, մեր ամենօրյան գործունեությունը պետք է ուղղված լինի հենց քաղաքացուն։ Ամենամոտը գտնվելով մեր բնակչին, մենք եզակի հնարավորություն ունենք արարելու այդ վստահության ուժով՝ բարձրացնելով տեղական ինքնակառավարման դերն ու հեղինակությունը։։
Հայաստանի և տեղական ինքնակառավարման վաղվա օրը լինելու է միայն վերելքի ուղի։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ։
Հայաստանի համայնքների միության նախագահ
Էմին Երիցյան
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct