Հայաստանի համայնքների միությունում կայացել է ազգային փոքրամասնություններ ներառող համայնքների ղեկավարների հանդիպումը
01.12.2021
Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել ազգային փոքրամասնություններ ներառող համայնքների ղեկավարների առաջին հանդիպումը:
Վարչատարածքային փոփոխություններից հետո ազգային փոքրամասնությամբ համայնքները գործում են մյուս համայնքներից էականորեն տարբերվող օրենսդրական, կառավարման, ֆինանսական և մարդկային միջոցների պայմաններում: Առկա են դոնորական և պետական միջոցների հասանելիության խնդիրներ, ինչպես նաև այս խմբի համայնքների ինտեգրվածության ու ներգրավվածության ապահովմանն առնչվող հարցեր:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նոր ընտրված համայնքների ղեկավարներին: Դիտարկվել են նաև ազգային փոքրամասնություններով համայնքների շահերը, պետական ծրագրի և սուբսիդավորման ծրագրերի հասանելիությունը: Քննարկում է ծավալվել ազգային փոքրամասնություններով համայնքներում պետական միասնական ծրագրի անհրաժեշտության ուղղությամբ, դիտարկվել են նաև միջազգային գրանտային ծրագրերին մասնակցության հնարավորությունները, համայնքների արտաքին կապերի զարգացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում Էմին Երիցյանը կարևորել է Միության կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում ազգային փոքրամասնությամբ համայնքների ներկայացվածության ապահովման հարցը: Միության նախագահը նաև վստահեցրել է, որ Միությունը հետագայում ևս պատրաստ է ծրագրային և խորհրդատվական աջակցություն տրամադրել համայնքներին:
02:58
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
02:50
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
07:25
14 05 2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
22
Nov
26
Oct
25
Oct