Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ Հենրի Մալոսը՝ Հայաստանի համայնքների միությունում

Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ Հենրի Մալոսը՝ Հայաստանի համայնքների միությունում

20.03.2019

Մարտի 14-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ, Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախկին նախագահ, հանձնաժողովի անդամ  Հենրի Մալոսը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրեց Հայաստանի համայնքների միության գործունեության ուղղությունները, նպատակները, միջազգային համագործակցությունն ու Հայաստանում իրականացվող աշխատանքները: Մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսի համագործակցություն ունի Հայաստանի համայնքների միությունը Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության հետ և Արևելյան գործընկերության շրջանակում: Էմին Երիցյանը շեշտեց՝ Միության հիմնական ուղղություններից է ընտրված և նշանակովի պաշտոնյաների վերապատրաստումները: Այս առիթով մանրամասնեց. «Հայաստանի համայքների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է տարեկան 1000-ից ավելի համայնքային ծառայողների, համայնքների PR պատասխանատուների, լրագրողների, ավագանիների և նորընտիր համայնքի ղեկավարների վերապատրաստումներ»:

Էմին Երիցյանի փաստմամբ՝ Միության գործունեության մյուս ուղղությունը արտաքին կապերն են. «ԵԽ Կոնգրեսում, CORLEAP-ում մենք ունենք պատվիրակություն: Մենք համակարգում ենք նաև մեր համայնքների արտաքին կապերը: Ամենակարևորներից է Ֆրանկոֆոնիան, ֆրանսիական համագործակցությունը: Այս ծրագրերի գծով ունենք մեծ համագործակցություն»:

Հենրի Մալոսն ի պատասխան նշեց.  « Մեծապես տպավորված եմ Հայաստանի համայնքների միության՝ ծրագրերի իրականացման բնագավառում ակտիվությամբ և Միության կողմից կարողությունների զարգացմամբ: Մասնավորապես տպավորիչ են աշխատակազմերի, ընտրված անդամների վերապատրաստումները, էներգախնայողության ծրագրերը, տնտեսական զարգացման, քաղաքացիների հետ երկխոսության ապահովմանն ուղղված ծրագրերը»:

Հանդիպման ավատին Հենրի Մալոսը կարծիք հայտնեց, որ տեսնում է լավ հեռանկար Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի և Հայաստանի համայնքների միության միջև համագործակցության առումով հատկապես համայնքների անկախության և կարողությունների զարգացման ոլորտում:

 


NEWS

Active young people in Hrazdan look for the ways of solving community problems
Active young people in Hrazdan look for the ways of solving community problems

14:49

24 02 2020

On February 23, 2020, “Free Citizen” CISC cooperated with the Union of Communities...

Youth Engagement in Լocal Self-Governance. workshop in Abovyan city
Youth Engagement in Լocal Self-Governance. workshop in Abovyan city

13:07

24 02 2020

On February 16, 2020, “Free Citizen” CISC cooperated by Union of Communities of...

Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը
Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը

13:12

20 02 2020

Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Ֆորումին մասնակցում...

Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց
Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց

13:58

18 02 2020

Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց