ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

08.07.2018

Հուլիսի 2-6-ը Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակությունն այցելեց Սերբիա: Հուլիսի 3-ին այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Բելգրադում տեղակայված Սերբիայի քաղաքների մշտական համաժողովի (ՍՔՀՄ) գրասենյակում: ՀՀ քաղաքապետերն ու Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակության մյուս ներկայացուցիչները ծանոթացան և քննարկեցին երկուստեք հետաքրքրող մի շարք խնդիրներ:

ՍՔՀՄգլխավոր քարտուղար Ժորժ Ստանիչը հիշեց՝ ժամանակին, երբ ստեղծում էին կազմակերպությունը, 5 հոգով էին, այժմ կազմակերպությունն ունի 70 հոգանոց աշխատակազմ՝ իրավաբաններից մինչև քաղաքագետներ. մասնագետներ, որոնք մեծ ճանաչում ունեն: Պարոն Ստանիչի տեղեկացմամբ՝ կազմակերպության նախագահությունը ձևավորվում է 2 տարին մեկ. այն կազմված է 24 անդամներից՝ 23 համայնքների ղեկավարներ և գլխավոր քարտուղար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Սերբիայում ՏԻՄ համակարգը: ՍՔՀՄ ներկայացուցիչ Նիկոլա Տարբուկի փոխանցմամբ՝ Սերբիայի համայնքնապետարանները Եվրոպայում մեծագույններից են. համայնքային բնակչության թիվը հասնում է 45.000-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև սերբական օրենսդրական դաշտը, ու ՍՔՀՄ ներկայացուցիչները շեշտեցին, որ գոյություն ունեն խիստ չափորոշիչներ պետական վերահսկողության մարմինների՝ ՏԻՄ-երում վերահսկողություն իրականացնելու հարցում:

Սերբիայի տարածքում գործում են համայնքային ծառայության  կենտրոններ, որտեղ խորհրդատվություն է տրվում համայնքներին: Գործում է նաև համայնքների աշխատակազմերի ղեկավարների ցանց: Կառույցի ներկայացուցիչների սահմանմամբ՝ իրենց նպատակն է անել այնպես, որ համայնքների խնդիրները լուծվեն պետական մակարդակում համապատասխան օրենքների միջոցով: Այստեղ շահերի պաշտպանությունն ու ծառայությունների մատուցումը դիտարկվում են մեկ շղթայում: Նիկոլ Տարբուկը նաև տեղեկացրեց. «Տարեկան վերապատրաստում ենք 2000 ՏԻՄ անդամներ, իրակայացնում խորհրդատվական ծառայություններ, նաև անմիջական աջակցություն կոնկրետ ՏԻՄ-երին: Տարին երկուսից երեք անգամ տարբեր հեռահար ուսուցման ծրագրեր ենք առաջարկում, որոնք տևում են վեցից ութ շաբաթ: ՏԻՄ-երին խորհրդատվական ծառայություններ իրականացնելու համար համագործակցում ենք նաև փորձագետների հետ»: ՍՔՀՄ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ունեն նորարարական գործիք. էլեկտրոնային կայքում տեղադրված հարցաշարի միջոցով ՏԻՄ-երը կարող են վերլուծել իրենց կարողությունները:

ՀՀՄ պատվիրակության անդամներին հետաքրքրեց կառավարության հետ խորհրդակցությունների մեխանիզմն ինչպե՞ս են համակարգում, պարոն Տարբուկը նշեց. «Բոլոր համայնքները մեր անդամներն են: Չունենք որևէ պարտադրանք, որ պետությունը խորհրդակցի ՏԻՄ-երի հետ: Կարևոր է, որ մեր ասոցիացիան ցույց տա կառավարությանը, որ իր բոլոր անդամներն իր մեջքին կանգնած են և ներկայացնեն միասնական ձայն ու դիրքորոշում: Եղավ ժամանակահատված, երբ գրեթե բոլոր ՏԻՄ ղեկավարներն իրենց քաղաքական պատկանելությունը փոխեցին, բայց մեզ ասացին, թե դուք ներկայացնում եք մեր շահերը և մեզ մոտ ասոցիացիայի հետ կապված ոչինչ չի փոխվել:»:

Հարցին՝ ինչքա՞ն է կազմում բոլոր 170 համայնքների ֆինանսները հանրային ֆինանսներում կամ ՀՆԱ-ի մեջ, որպեսզի պատկերացնենք ապակենտրոնացան մակարդակը, պարոն Տաբուկը պատասխանեց. «2015-ի տվյալներով՝ 7-8 տոկոսն է ՀՆԱ-ի»: Սերբիայում կա 10 կին համայնքի ղեկավար, մի շարք համայքների աշխատակազմերի ղեկավարները կանայք են, սակայն քաղաքական իշխանություն ունի համայնքի ղեկավարը: Մյուս հարցին՝ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում հարաբերակցություն փոխվո՞ւմ է ՏԻՄ-երում կամ կա՞ն արդյոք քաղաքային համայնքների ղեկավարներ, որոնք անկուսակցականներ են, պարոն Տարբուկը պատասխանեց. «Վերջին 2 տարվա ընթացքում հիմնականում ՏԻՄ ընտրություններն արտացոլում են ազգային ընտրությունների տրամաբանությունը, քանի որ հիմնականում նույն ժամանակահատվածում են կազմակերպվում: Սովորաբար ով վերցնում է կենտրոնական իշխանությունը, վերցնում է նաև տեղական իշխանությունը: 6-7 համայնք ունենք, որոնք ներկայացնում են ընդդիմությունը, մյուսները կամ իշխող կուսակցություններից են, կամ  աջակցում են իշխող կուսակցությանը: Կան մարդիկ, որոնք սկսել են որպես տեղական լիդերներ, հետո աստիճանաբար նրանք դարձել են կունսակցականներ»:

ՀՀՄ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև Սերբիայի պետական կառավարման և ՏԻՄ նախարար Բրանկո Ռուժիչի ու խորհրդականների հետ: Այս ընթացքում քննարկում ծավալվեց երկու երկրներում ՏԻՄ մարմինների գործունեության, օրենսդրական դաշտի, կենտրոնական իշխանություններ և ՏԻՄ մարմինների համագործակցության մասին:

Հավելենք, որ այցի շրջանակներում հայ պատվիրակներն այցելեցին նաև Սերբիայի Սոմբոր և Կնիչ համայնքների:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում
ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում

16:36

20 07 2018

Հուլիսի 20-ին Ջերմուկում կազմակերպվեց «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական,...

Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

12:31

13 07 2018

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով՝...

Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ
Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

13:01

10 07 2018

Հուլիսի 10-ին Եվրոպական միության գրասենյակում տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին

10:27

28 06 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին)...

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար
Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար

14:34

27 06 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«2009-ից ի վեր համայնքներին մենք նոր լիազորություններ և ֆինանսական աղբյուրներ չենք փոխանցել». Էմին Երիցյան
«2009-ից ի վեր համայնքներին մենք նոր լիազորություններ և ֆինանսական աղբյուրներ չենք փոխանցել». Էմին Երիցյան

18:34

25 06 2018

Հայաստանի համայնքների միության գրասենյակում հունիսի 25-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի...