Անդրեաս Կիֆեր. «Կայուն խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան միասին ապրել՝ իրենց տարբերություններով հանդերձ»
15.03.2017
«Խաղաղության և ընդգրկուն հասարակության անհնար է հասնել անվտանգության այնպիսի միջոցներով, որոնք միայն հանրային կարգ ու կանոն են սահմանում:-նշել է Կոնգրեսի Գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը 2017թ.-ի մարտի 11-ին Կահիրեում կայացած Իսլամական հարցերով գերագույն խորհրդի 27-րդ համաժողովի ժամանակ, որի թեման էր՝ ղեկավարների և որոշում կայացնողների դերը խաղաղության մշակույթի տարածման գործում և ահաբեկչության դեմ պայքարում,- Կայուն խաղաղության համար մեզ անհրաժեշտ է, որ մարդիկ սովորեն իրենց տարբերություններով հանդերձ միասին ապրել, և դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ տեղական առաջնորդները տեղյակ լինեն այս խնդրի վերաբերյալ և պատրաստակամ լինեն աշխատելու իրենց քաղաքացիների հետ՝ սա իրականություն դարձնելու համար»:
Համաժողովի մասնակիցներն ընդունել են «Խաղաղության տարածման Կահիրեի փաստաթուղթը», որ առաջարկում է օգտագործել իրազեկվածության բարձրացման հասանելի բոլոր միջոցները՝ հանդուրժողականության մշակույթի տարածման և ծայրահեղականության դեմ պայքարի նպատակով: Փաստաթղթի հանձնարարականներից շատերը լիովին համապատասխանում են արմատականացման դեմ Կոնգրեսի ուղենիշներին և միջմշակութային երկխոսության գործիքակազմին: «Քանի որ Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ երկրներ ներկայացված են այս համաժողովին, մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք այս բարձր մակարդակի ֆորումը զուգադրել Բարսելոնայում 2017թ.-ի նոյեմբերին կայանալիք Արմատականացման դեմ պայքարի համայնքապետերի երրորդ գագաթնաժողովի հետ»,-եզրափակել է Անդրեաս Կիֆերը:
Աղբյուրը՝Source: http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
16:37
20 04 2018
20-ը ապրիլի, 2018թ. Այսօր տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության...
11:03
18 04 2018
Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Տեղի է ունեցել Հայաստանի Համայնքների Միության Կրթության, մշակույթի,...
10:46
18 04 2018
Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ...
10:42
18 04 2018
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ձեր պաշտոնավարման ընթացքում երկրում կունենանք համայնքների...
14:17
11 04 2018
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2018թ-ի ապրիլի...
10:25
30 03 2018
ԵԽ Կոնգրեսի 34-րդ նստաշրջանի ընթացքում, որ տեղի ունեցավ սոււյն թվականի մարտի 27-28-ին...