Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում

Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում

21.01.2019

Հունվարի 21-ին Հայաստանի համայնքների միությունում (ՀՀՄ) հյուրընկալվեց միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ զրույցում նա հետաքրքրվեց՝ ի՞նչպես է գնահատում «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք», «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման»  նախաձեռնությունների արդյունավետությունը, ի՞նչ է տվել ծրագիրը, ինչպե՞ս են գնահատում ծրագրի արդյունքները և համագործակցությունը համայնքապետարանների հետ: Խորհրդատուին հետաքրքրեց նաև ՝ ի՞նչ փորձառություն ունի միությունը և ինչպիսի՞ն է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, թեև Հայաստանում  տեղական ինքնակառավարման համակարգը զարգացած է, բայց ֆինանսական ապակենտրոնացման մակարդակը մեզ մոտ բավականին ցածր մակարդակի է: Ըստ Էմին Երիցյանի՝ իրական ապակենտրոնացում տեղի չի ունենում, թեև երկրի ղեկավարությունը վստահեցնում էր՝ խոշորացումը կհանգեցնի ապակենտրոնացման: Նա բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ խոշորացումը տեղի ունեցավ կամավոր հիմունքով և ինչի արդյունքում  ֆինանսական ապակենտրոնացում հինգ անգամ ավելացավ, իսկ Հայաստանում խոշորացումից հետո իրավիճակ չփոխվեց:

ՀՀՄ նախագահը նշեց, որ Հայաստանի համայնքների միությունը, լինելով համայնքների միասնական ձայնը տարբեր հարթակներում և ձևաչափերով բարձրացնում է տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրները, գործողությունների պլան էր մշակվել կառավարության, միջազգային կառույցների հետ: Սակայն այժմ առաջընթաց չկա, օրինակ՝ միությունը ներկայացրել է հյուրանոցային հարկի հետ կապված առաջարկություններ, սակայն դեռ առաջընթաց չկա:

Միջազգային զարգացման խորհրդատուին հետաքրքրում էր՝ որքանո՞վ են արդյունավետ «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք», «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման»  նախաձեռնությունները: Էմին Երիցյանը բերեց Սևանի օրինակը: 2018-2020թթ. «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման»  նախաձեռնության շրջանակում Սևանում կիրականացվի «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագիրը, որը միտված է համայնքում գործարար միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար լուրջ և հիմնարար նախադրյալների ստեղծմանը: Ծրագիրը նպատակ ունի աջակացելու Սևան համայնքի արագ վերափոխմանը, դարձնելու այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն ու սոցիալապես ավելի գրավիչ:

Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ Արթիկում կկառուցվի էլեկտրակայան, որը համայնքի համար կլինի բիզնես նախագիծ:

Այս համատեքստում Էմին Երիցյանը նշեց, թե համայնքները ընդհանուր առմամբ չունեն համապատասխան կադրային ռեսուրսներ, որպեսզի բավարար ծրագրեր և աշխատանքային պլաններ մշակեն, և այդ բացը փորձում է լրացնել Հայաստանի համայնքների միությունը՝ ուժեղացնելով ֆոնդհայթայթման և ծրագրերի ուղղությունները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...