«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀՄ-ն կազմակերպել է ֆոկուս-խմբի քննարկում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀՄ-ն կազմակերպել է ֆոկուս-խմբի քննարկում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

14.04.2017

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ, Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակն է ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը, թվով 9 ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակումը, ՔՀԿ-ներ-Կառավարության և ՔՀԿ-ներ-ՏԻՄ-եր երկխոսության ստեղծումը, ինչպես նաև ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցումն ու զարգացումը:

Ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 14-ին Հայաստանի համայնքների միությունը անցկացրեց ֆոկուսային խմբի ձևաչափով հանդիպում Շրջակա միջավայրի պահպանության/կոշտ թափոնների կառավարման, Էներգետիկա/ Էներգաարդյունավետության, Տեղական ինքնակառավարման և հանրային/քաղաքային տրանսպորտի ոլորտներում գործունեություն ծավալող Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների մասնակցությամբ: 

Ֆոկուսային խմբով հանդիպման հիմնական նպատակն էր հատկորոշել վերը նշված ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կազմակերպչական կարողությունների հետ կապված խնդիրները, ինչպես նաև վեր հանել մասնակից ՔՀԿ-ների համար իրենց ոլորտներում ամենահրատապ համարվող հիմնախնդիրները։

Նշենք նաև, որ նախքան քննարկումները, ներկայացվեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին

Հայաստանի համայնքների միությունը իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իր գործընկերների՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ:

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ 34 ամիս տևողությամբ, և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրն ուղղված է ՔՀԿ-ների՝ 9 թիրախային ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացմանը, ինչպես նաև ՔՀԿ-ների ցանցերի և կոալիցիաների կարողությունների զարգացմանը, նրանց  կողմից թիրախային ոլորտներում կարևորագույն խնդիրների հատկորոշմանը և հանրային քաղաքականությունների մշակմանը (այդ թվում կոալիցիաների համար նախատեսված դրամաշնորհների միջոցով):

Ծրագրում նախատեսված է նաև 870,000 եվրոին համարժեք ՀՀ դրամի դրամաշնորհային կոմպոնենտ, որը պետք է տրամադրվի ծրագրի աշխատանքներում ներգրավված ՀԿ-ներին՝ թիրախավորված 9-ը ոլորտներում առաջ քաշված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀԿ-ների կոալիցիաների կայունության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...