ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում

ԵԽ Կոնգրեսի նախագահը ողջունում է Տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում

13.11.2017

«Ոչ բոլոր երկրներն են տեղական ինքնակառավարման օրը նշում որպես ազգային օր: Սա անելով և ապակենտրոնացման վերաբերյալ բաց քննարկում սկսելով՝ Հայաստանը ցույց է տալիս տեղական համայնքներում ժողովրդավարության ամրապնդման իր պատրաստակամությունը»,- նշել է Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոլսեր-Թյորնսթրոմը Երևանում նոյեմբերի 10-ին կայացած Տեղական ժողովրդավարության համաժողովի բացման ժամանակ:

«Հայաստանում արդեն ավելի քան 2 տարի է, ինչ ընթանում է վարչատարածքային բարեփոխում, որը հանգեցրել է երկրի տարածքային կառուցվածքի փոփոխությունների»,- ասել է նա՝ ընդգծելով Կոնգրես-Հայաստան համագործակցության դրական արդյունքները: Նա, մասնավորապես, ընդգծել է պարբերական երկխոսությունը՝ Կոնգրեսի մոնիթորինգային ընթացակարգերի միջոցով, համագործակցությունը այս ոլորտում և Կոնգրեսի առաջարկությունների կատարման վերաբերյալ ճանապարհային քարտեզի ստորագրումը: «Մենք տեսնում ենք տեղական ինքնակառավարման մասին օրենք և հարակից օրենքներ, մասնավորապես, կապված տեղական ֆինանսական միջոցների հետ, որոնք կարևոր քայլեր են այդ ճանապարհային քարտեզի կյանքի կոչման ճանապարհին»:

Կոնգրեսի նախագահը կրկին նշել է երկու կարևոր հարցերի կարևորության մասին, որոնք «տեղական ինքնակառավարման արդյունավետ իրականացման անքակտելի մասն են կազմում». բարեփոխումը պետք է ներառի տեղական իշխանությունների համար լիազորությունների և ֆինանսական միջոցների ապակենտրոնացում, և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ պետք է լինեն պարբերական խորհրդակցություններ կենտրոնական և  տեղական իշխանությունների միջև:

«Կոնգրեսը շարունակում է մնալ Հայաստանի հավատարիմ գործընկերը, ով Հայաստանի իշխանությունների հետ միասին սերտորեն ներգրավված է տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում»,- եզրափակել է Կոնգրեսի նախագահը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում
ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում

16:36

20 07 2018

Հուլիսի 20-ին Ջերմուկում կազմակերպվեց «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական,...

Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

12:31

13 07 2018

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով՝...

Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ
Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

13:01

10 07 2018

Հուլիսի 10-ին Եվրոպական միության գրասենյակում տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի...

ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա
ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

16:02

08 07 2018

Հուլիսի 2-6-ը Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակությունն այցելեց Սերբիա: Հուլիսի...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին

10:27

28 06 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին)...

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար
Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար

14:34

27 06 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: