ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

ԵԽ Կոնգրեսը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում

13.05.2019

Մայիսի 13-ին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկուցողների և  Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների հանդիպումը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ: 

Հանդիպմանը մասնակցում էին նաև տեղական ինքնակառավարման ոլորտի հայաստանյան փորձագետներ։

ԵԽ Կոնգրեսի պատվիրակության կազմում են համազեկուցողներ Գան Մարի Հելգեսենը, Բրյոնի Ռուդկինը, անկախ փորձագետ Զոլթան Սենթը, Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Սթեֆանի Փորելը:

Գան Մարի Հելգեսենը նշեց, որ Կոնգրեսը ՀՀ-ում մշտադիտարկումներ է իրականացրել 2000, 2003, 2013 թվականներին: 2015-ին իրականացվել է հետմշտադիտարկման առաքելություն, որի ընթացքում կազմվել է 2016 թ. ճանապարհային քարտեզը: Դառնալով Հայաստանում մոնիտորինգային առաքելության իրականացման նպատակներին՝ Գան Մարի Հելգեսենը նշեց. «Մշտադիտարկման հիմնական նպատակն է ոչ միայն հասկանալ, թե ինչպես են իրականացվում Խարտիայով երկրի ստանձնած պարտավորությունները, գնահատել տեղական ժողովրդավարության վիճակը երկրում, այլև անդրադառնալ այն խնդիրներին, որոնք կան փոփոխված քաղաքական իրավիճակում տեղական ինքնակառավարման ոլորտում»:

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը նշեց, որ Կոնգրեսի մասնակցությունը ՀՀ-ում տեղական ժողովրդավարության զարգացման համար շատ կարևոր է: Նա փաստեց, որ ՀՀ-ում տեղական ժողովրդավարության հաջողության պատմությանը ուղղակիորեն փոխկապված է ԵԽ Կոնգրեսի հետ Հայաստանի համագործակցության հետ։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Կոնգրեսի 2013թ. հանձնարարականների և ՀՀ-ԵԽ Կոնգրես 2016թ. Ստորագրված ճանապարհային քարտեզի իրագործման շուրջ։

ԵԽ Կոնգրեսի զեկուցողները Հայաստանում հանդիպումներ կունենան նաև քաղաքացիական հասարակության, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են այցեր նաև համայնքներ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան այցի արդյունքում կպատրաստեն զեկույցի նախագիծ, որին կկցվեն նաև առաջարկությունները ու կուղարկվեն Նախարարների կոմիտե: Առաջարկությունները կներկայացվեն Մոնիտորինգի հանձնաժողովի հսստատմանը, ինչից հետո զեկույցը կներառվի Կոնգրեսի հաջորդ՝ նստաշրջանի օրակարգում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում
Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում

13:09

12 11 2019

Նոյեմբերի 12-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի...

Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը
Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը

17:05

10 11 2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը տեղի ունեցավ Հայաստանի...

Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի
Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի

15:24

10 11 2019

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստ: Խորհրդի...

Հայտնի են տարվա լավագույն համայնքները
Հայտնի են տարվա լավագույն համայնքները

15:04

10 11 2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ...

 Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրն է
Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրն է

11:05

10 11 2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ուղերձը...

Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ

15:47

30 10 2019

Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...