Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

22.02.2017

Քաղաքական զարգացումները ԵՄ սահմանային երկրներում ուղղակի ազդեցություն ունեն Միության անվտանգության, կայունության և բարգավաճման վրա: Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը 2008թ.-ին մեկնարկեց «Արևելյան գործընկերությունը» (ԱլԳ), որի նպատակն է խթանել հարաբերությունները Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի 6 երկրների հետ, որոնք են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: ԱլԳ քաղաքականությունը գործընկեր երկրներին ավելի է մոտեցնում ԵՄ-ին՝ բարելավելով առևտրատնտեսական կապերը, ճանապարհորդական համաձայանգրերը և համապատասխան մյուս քաղաքականությունները ԵՄ-ի և Արևելքի հարևանների միջև:
Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանսը, որը հայտնի է որպես CORLEAP, Եվրոպական միության և Արևելյան գործընեկորթւան տեղական և ռեգիոնալ իշխանությունների քաղաքական ֆորումն է: CORLEAP-ը ԵՄ միակ հարթակն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու քաղաքների և ռեգիոնների ներդրումը Արևելյան գործընկերության զարգացման հարցում:
CORLEAP-ը բաղկացած է տեղական և ռեգիոնալ 36 քաղաքական գործիչներից, որոնցից 18-ը՝ ԵՄ Ռեգիոնների կոմիտեից, 18-ը՝ Արևելյան վեց գործընկեր պետություններից:

CORLEAP-ի նպատակն է.

  • Համակարգել տեղական և ռեգիոնալ իշխանությունների ներկայացվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, 
  • Ամբողջացնել և աջակցել ԵՄ կառույցների և մյուս մասնակցող շահառուների ջանքերին՝ Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման հարցում,
  • Տարածել այն հայեցակարգերը, որոնք գործընկեր պետություններին ավելի կմոտեցնեն ԵՄ-ին և խթանել ներքին բարեփոխումը և հնարավորությունների զարգացումը տեղական և ռեգիոնալ մակարդակներում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...