Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը մեկնարկում է Եվրոպայի տեղական և տարածաշրջանային մակարդակներում մարդու իրավունքների խթնաման գործիք

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը մեկնարկում է Եվրոպայի տեղական և տարածաշրջանային մակարդակներում մարդու իրավունքների խթնաման գործիք

28.03.2018

Ինչպե՞ս կարող են մարդու իրավունքները շոշափելի լինել տեղական մակարդակում. այս հարցը քննարկվեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 34-րդ նստաշրջանի շրջանակներում՝ սույն թվականի մարտի 27-ին: Քննարկմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը և եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Ռոլանդ-Ֆրանսուա Ուեյլը:

«Մենք բոլորս կարծում ենք, որ կարևոր է  տեղական և ռեգիոնալ իշխանությունների ներգրավումը մարդու իրավունքների խնդրում: Շատ հաջողված օրինակներ ցույց են տալիս, որ  մարդու իրավունքների ներդրումը հանրային քաղաքականություններում պարտադիր կերպով չի պահանջում լրացուցիչ ռեսուրսներ կամ իրավական ու տեխնիկական բաղադրիչների ներառում»,-նշեց Մարդու իրավունքների բանախոս Հարալդ Բերգմանը:

Հաստատված բանաձևը առաջարկում է մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկի ստեղծում, որտեղ նշված կլինեն եվրոպական քաղաքներում արդեն իսկ իրականացված լավագույն փորձերը: Առաջինը կենտրոնանում է 3 հատկապես խոցելի կատեգորիաների վրա՝ փախստականներ, ապաստան փնտրողներ և միգրանտներ:

Այս ձեռնարկը առաջինն է այն բոլոր հրատարակություններից, որոնք  կվերաբերեն այլ խմբերի կամ թեմաների և կներառեն նաև ինտերնետ հարթակը՝ եվրոպական քաղաքներին թույլ տալով փոխանակել իրենց փորձը մարդու իրավունքների ոլորտում:

Կոնգրեսը կոչ է անում ԵԽ անդամ երկրների տեղական և ռեգիոնալ իշխանություններին՝ հաստատել և օգտագործել ձեռնարկը իրենց քաղաքականություններում՝ ի շահ իրենց քաղաքացիների:

Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/council-of-europe-congress-launches-tool-for-promoting-human-rights-at-local-and-regional-level-in-europe


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում
ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում

16:36

20 07 2018

Հուլիսի 20-ին Ջերմուկում կազմակերպվեց «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական,...

Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

12:31

13 07 2018

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով՝...

Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ
Տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ

13:01

10 07 2018

Հուլիսի 10-ին Եվրոպական միության գրասենյակում տեղի ունեցավ «Եվրաﬕությունը հանուն Հայաստանի...

ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա
ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

16:02

08 07 2018

Հուլիսի 2-6-ը Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակությունն այցելեց Սերբիա: Հուլիսի...

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին

10:27

28 06 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին)...

Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար
Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիր քաղաքի ղեկավարի պաշտոնակատար

14:34

27 06 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: