Էիրինի Դորու. «Միգրացիայի երևույթի պայմաններում անհրաժեշտ են պատասխանատվության բաշխում և հանդուրժողականություն»

Էիրինի Դորու. «Միգրացիայի երևույթի պայմաններում անհրաժեշտ են պատասխանատվության բաշխում և հանդուրժողականություն»

20.06.2018

«ՄԱԿ ՓԳՀ--ի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ծովով Հունաստան եկող անձանց թիվը 2018թ-ի առաջին երեք ամիսներին. 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 33 տոկոսով: Նուն ձևով, Իսպանիա ծովով եկողների թիվը 2017թ.-ին կրկնապատկվել է՝ նախորդ տարվա համեմատ»,-նշել է Էիրինի Դորուն՝ ներկայացնելով «Սահմանային շրջաններ, որոնք առճակատվում են միգրացիայի երևույթին» թեմայով զեկույցը Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստին, որը տեղի ունեցավ սույն թվականի հունիսի 19-ին:

 «Հիմա մենք սահմաններն ընկալում ենք որպես ավելի շատ ոչ թե մշակույթների և մարդկանց միջև հաղորդակցության տարածքներ, այլ խոչընդոտներ: Սա պետք է փոխվի: Մենք պետք է սահմանները դիտարկենք որպես հնարավորություններ, այլ ոչ թե մարտահրավերներ»,,- նշել է զեկուցողը՝ ընդգծելով սահմանային շրջանների տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերը:

Զեկույցի հիման վրա կազմված բանաձևը և առաջարկությունը ընդունվեցին Ընթացիկ հարցերի հանձնաժողովի կողմից և կհաստատվեն Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի ընթացքում: Կոնգրեսը ռեգիոնալ իշխանություններին կոչ է անում ամրապնդել անդրսահմանյին համագործակցությունը, բաժանել պատասխանատվությունը ռեգիոնների միջև, համագործակցել տեղական շահառուների հետ և օգտագործել ինտեգրացիայի ոլորտում տեղական կառավարման ցանցերի կողմից մշակած լավագույն պրակտիկայի օրինակները:

Զեկույցը համապատասխանում է Կոնգրեսի աշխատանքին, որը դեռ  2017թ-ին ընդունել է միգրացիայի մասով երկու զեկույց:

Աղբյուրը՝ :https://www.coe.int/en/web/congress/-/eirini-dourou-faced-with-the-migration-phenomenon-responsibility-sharing-and-solidarity-are-requirements-


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...