Անվտանգ կլիմայի և էներգիայի օրեր՝ Աբովյանում

Անվտանգ կլիմայի և էներգիայի օրեր՝ Աբովյանում

17.06.2019

«Փոխի′ր մտածելակերպդ հանուն կանաչ ապագայի», «Կանաչ ապագա», «Ասա ո′չ պլաստիկ տոպրակներին». այս խորագրերով անցկացվողԿայուն Էներգիայի օր կազմակերպելով` Աբովյանը միացավ ավանդաբար հունիսին Եվրոպայի տարածքով կազմակերպվող ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան: Այն  2019-ին անցկացվում է հունիսի 17-21-ը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի աջակցությամբ Աբովյանի համայնքապետարանի ենթակայության «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ հունիսի 17-ին Աբովյանի մարզադպրոցում Կայուն էներգիայի օրվա շրջանակներում կազմակերպվեց «Անվտանգ կլիմայի և էներգիայի օրեր» խորագրով սպորտլանդիա:

Մասնակցեցին Աբովյանի մարզադպրոցի 46 սաներ և նրանց ծնողները:

Աբովյանը ԵՄ կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի Դաշնագիրը ստորագրող ՀՀ 24 համայնքներից է: Քաղաքը նախաձեռնությանը միացել է 2018 թվականի դեկտեմբերին: Ծրագրի համաձայն՝ Աբովյանը պետք է մշակի ռազմավարություն, որի համաձայն մինչև 2030 թվականին պետք է ապահովի էներգախնայողություն և ջերմոցային  գազերի արտենետումների կրճատում 30 տոկոսով: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Սպորտլանդիայի բացման խոսքում Աբովյանի կրթության, մշակույթի, սպորտի և էկոլոգիայի բաժնի ղեկավար Ժաննա Սարգսյանն ասաց. «Աբովյան համայնքն արդեն անցել է էներգախնայողության. Աբովյանի փողոցների մեծամասնությունը համալրվել է էներգախնայող լամպերով, Աբովյանի Էլար թաղամասում նախատեսվում է տեղադրել արևային պանելներ, արդեն մրցույթ է հայտարարվել, որ Աբովյանի բոլոր մանկապարտեզներում պետք է անցնենք էներգախնայող լուսավորության: Այնպես որ, Աբովյանը կանաչ քաղաքի մեծ պոտենցյալ ունի»:

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը, անդրադառնալով միջոցառման գաղափարախոսությանը, նշեց. «Մենք այս միջոցառման միջոցով փորձում ենք գովազդել առողջ ապրելակերպը, և դրա առաջին գրավականը սպորտն է: Մենք խրախուսում ենք նաև կանաչ ապագան:  Իսկ դուք այս երկրի ապագան եք. առաջին հերթին երիտասարդ սերունդը կամաց-կամաց իր մտածելակերպը պետք է փոխի և հաշվի առնի էներգախնայողության գաղափարը: Մեր նախաձեռնությունը կոչված է աջակցել համայնքներին, որ նրանք դառնան մաքուր ու կանաչ»:

«Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ալվարդ Սարգսյանը նշեց, որ աշխատում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների հետ: Դառնալով միջոցառման կարևորությանը՝ նա տեղեկացրեց. «Մինչև սպորտլանդիայի անցկացումը մասնագետները երեխաների հետ զրուցել են տարբեր թեմաներով՝ բնապահպանություն, գլոբալ տաքացում, էներգախնայողություն, տարբեր խմբային աշխատանքներ ենք իրականացրել, որը նույնպես ազդում է երեխայի զարգացման և դաստիարակման վրա»:

Սպորտլանդիայի հաղթողները «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի կողմից ստացան շապիկներ, պայուսակներ, կրծքանշաններ և այլ հուշանվերներ:

Էներգիայի օրվա շրջանակում հունիսի 17-ին՝ ժամը 21.00-22.00 մեկ ժամով կանջատվի Աբովյան համայնքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան՝ ներառյալ համայնքապետարանի շենքի և համայնքի բոլոր հիմնական պողոտաների լուսավորությունը։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գորխընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...