Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն՝ Եվրոպայի խորհրդում

Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն՝ Եվրոպայի խորհրդում

07.11.2018

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:

Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն:

Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապես հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց. «Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայստանի թավշյա հեղափխությունը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայումէ  այն մասին, որ Հայաստանըխաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»: 

Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց. «Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր  մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլոին սիրով կհյուրընկալենք Երևանում»: 

Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց. «Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրոն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում
Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում

20:53

21 01 2019

Հունվարի 21-ին Հայաստանի համայնքների միությունում (ՀՀՄ) հյուրընկալվեց միջազգային զարգացման...

Նորընտիր Ազգային ժողովից ակնկալիքները մեծ են
Նորընտիր Ազգային ժողովից ակնկալիքները մեծ են

12:22

21 01 2019

Ազգային ժողովն էապես կարող է տարբերվել նախորդ բոլոր գումարումներից միայն հանրային խորհրդակցական...

Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը
Համայնքներն էական ֆինանսական կորուստ են ունենում. Հայաստանի համայնքների միության նախագահը դիմում է վարչապետի պաշտոնակատարի միջամտությանը

16:57

11 01 2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...

ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում
ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում

13:35

21 12 2018

Դեկտեմբերի 21-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Կառուցողական երկխոսության...

Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը
Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը

13:30

20 12 2018

Դեկտեմբերի 9-10-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի...

Անհավասար մոտեցում. Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում
Անհավասար մոտեցում. Երևանում մեկ բնակչին բաժին ընկնող եկամուտները 2,5 անգամ ավելին են, քան մյուս համայնքներում

10:26

20 12 2018

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության ֆինանսաբյուջետային...