«Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ
27.05.2018
Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆիլմերի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14-35 տարեկան, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2018 թվականի մայիսի 28-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ 4 րոպե տևողությամբ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական ֆիլմ: Ֆիլմերը կարող են պատրաստվել ինչպես պրոֆեսիոնալ տեխնիկայով, այնպես էլ սմարթֆոնով։
Ֆիլմի սկզբում պետք է գրվի համայնքի և հեղինակի անունը, ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը պետք է վերաբերվի համայնքային կյանքին, ձեռքբերումներին կամ խնդիրներին, ավագանու կամ համայնքի ղեկավարի գործունեությանը և այլն։
Նամակում նույնպես անհրաժեշտ է նշել վերնագիրը, համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ առաջարկ։
Բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ օգոստոսի 1-ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած ֆիլմի համար:
Ֆիլմերը կգնահատվեն նաև Միության հանձնաժողովի կողմից։
Մրցույթում հաղթելու է 10 մասնակցի ֆիլմեր` առավելագույն թվով քվե (like) հավաքած և Միության հանձնաժողովի կողմից ընտրված ֆիլմերը:
Մրցանակների քանակը և մրցանակային ֆոնդը կարող են ավելացվել համայնքների և այլ դոնորների աջակցությամբ։
Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 50 հազար դրամ խրախուսական պարգև։
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ