Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տնտեսական զարգացման գործում. ՏԻՄ-ՔՀԿ ֆորում` Գյումրիում

Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տնտեսական զարգացման գործում. ՏԻՄ-ՔՀԿ ֆորում` Գյումրիում

07.09.2018

Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տնտեսական զարգացման գործում, փոքր ու միջին բիզնեսի, ՀԿ-ների համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների հետ. այսպիսի հարցեր քննարկվեցին սեպտեմբերի 7-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՏԻՄ-ՔՀԿ ֆորումի ընթացքում: Ֆորումն անցկացվեց «ԵՄ կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Ֆորումի ընթացքում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը փաստեց՝ վերջին տարիներին և′ նախկին, և′ ներկա կառավարությունները կարևորում են տնտեսական զարգացումն ու համայնքների դերակատարումը, այնուհետև հավելեց. «Բայց թե ինչ ճանապարհով գնալ, և որտեղ է հատման այն կետը, որ երկխոսության հանձնառություն պիտի լինի, դեռ լուծումները չենք տեսնում: Այստեղ երկխոսելու ու քաղաքականություն և վարքագիծ փոխելու կարևոր խնդիր ունենք: Եթե ուզում ենք տեսնել փոխադարձ ներդրումը, նաև տեղական իշխանությունների հանձնառությունը, որ իրավիճակ փոխվի, պետք է հասկանանք՝ ինչքանո՞վ են իրենք պատրաստ, հասարակությունը ինչքանով է հենց այդ դերակատարմամբ ընկալում նույն փոքր ու միջին բիզնեսը: Սա բարդ թնջուկ   է, որտեղ իրար հետ պիտի սկսենք այդ լուծումները գտնել»:

Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Տիգրան Գասպարյանը նշեց՝ ոլորտային կարևոր հարցերից են, թե հարկային օրենսդրության փոփոխության ինչ տարբերակներ են քննարկվում, որ տարբերակն է ավելի ընդունելի, կիրառելի և որի դեպքում բիզնեսը կունենա շահեկան դեր ու ներդրումներ կկարողանա կիրառել:

Տնտեսական զարգացման նախարարության փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարչության ներկայացուցիչ Գևորգ Սարգսյանը տեղեկացրեց՝ հանդիպումներ են ունեցել տնտեսվարող սուբյեկտների, հաշվապահների հետ գրեթե բոլոր մարզերում, առանձնացրել 10 կարևրոագույն խնդիրները. «Դրանցից է եկամտային հարկը, շրջանառության հարկով աշխատողների շրջանառության հարկի շեմը: Հիմա քննարկվում է շեմի հարցը, որ գոնե մնա անփոփոխ, 115 միլիոնի սահմանը, որ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցող կազմակերպությունները հարկվեն 25 տոկոսով: Գործարարների հետ շփումներից եկել եմ այն համոզման, որ պետությունն ինչքան խստացնում է իր ռեժիմը, մեկը միշտ կա, որ չարաշահում է: Ուստի, եթե մենք մեր բիզնեսին սովորեցնենք, որ ինքը պետք է աշխատի բաց պետության առաջ, պետությունը կթուլացնի իր մեխանիզմները նրան հսկելու. կստեղծվի փոխադարձ վստահության մթնոլորտ»:

Քննարկման ընթացքում Էմին Երիցյանն օրինակ բերեց գերմանական փոքր գյուղերը, որտեղ մինչև հազար բնակիչ ունեցող գյուղերում երեք հազարից ավելի գիշերելու տեղ կա, և այնտեղ ընդունում են տարեկան մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...