Ֆրանսիացի համայնքապետերի այցը Գառնի համայնք. ուղևորություն դեպի Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք
27.07.2018
Ֆրանսիայից Հայաստան ժամանակ ֆրանսիացի համայնքապետերը հուլիսի 26-ին այցելեցին Գառնի համայնք:
Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ պատվիրակության կազմում են Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն:
Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ ֆրանսիացի պատվիրակներն այցելեցին Գառնիի 23-ամյա պատմություն ունեցող գեղարվեստի դպրոց, այնուհետև Գառնիի մարզամշակութային կենտրոն: Այստեղ ֆրանսիացի համայնքապետերը դիտեցին թատերական ներկայացում և պարային կատարումներ: Ֆրանսիացի հյուրերն այնքան ոգևորված էին, որ երկու կին գյուղապետերը հայկական ժողովրդական պար պարեցին:
Այնուհետև պատվիրակները շրջեցին Գառնի գյուղում: Համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրեց Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ Նա հայտնեց. «Նախատեսված հիմնական աշխատանքներն են՝ ջրագծերի վերափոխում նոր խողովակներով՝ խմելու և ոռոգման, ասֆալտապատում, լուսավորման համակարգերի ներդրում։ Կատարված աշխատանքների արդյունքում՝ Գառնի համայնքում կլինի բարեկարգված, գեղեցիկ թաղամաս»։
Ֆրանսիացի համայնքապետերն այցելեցին նաև Ազատ գետի կիրճում գտնվող Գառնի հեթանոսական տաճար (1-ին դար), եղան նաև Գառնիի թագավորական բաղնիքում:
Ֆրանսիացի համայնքապետերի պատվիրակությունը եղավ նաև Ազատ գետի վերին հովտում՝ պատմական Գեղարդաձորում գտնվող Գեղարդի վանքում: Ճարտարապետական այս կոթողը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկն է։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։
11:07
18 02 2019
Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները...
00:10
12 02 2019
Փետրվարի 11-ին`Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների...
13:48
07 02 2019
Կլիմայի և կայուն զարգացման տեղական լուծումների համաշխարհային որոնում Equator Initiative-ը...
11:12
05 02 2019
Փետրվարի 17-ին ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)...
15:18
30 01 2019
Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման...
19:08
28 01 2019
Հունվարի 28-ին Հայաստանի համայանքների միություն այցելեց Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի...