Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմ. «Լեզուները կարևոր գործիք են ժողովրդավարական մասնակցության համար»

Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմ. «Լեզուները կարևոր գործիք են ժողովրդավարական մասնակցության համար»

04.06.2018

«Լեզուների օգտագործումը մի հարց է, որին Կոնգրեսը հաճախ է անդրադառնում իր աշխատանքներում, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման մեր մոնիթորինգի ընթացքում»,- նշել է ԵԽ Կոնգրեսի նախագահ տկն. Մոսլեր-Թորնսթրոմը «Լեզուների օգտագործումը տեղական և ռեգիոնալ մակարդակներում» կոնֆերանսի բացմանը, որ տեղի ունեցավ սույն թվականի մայիսի 31-ին Ռումինիայի Կովասնա շրջանում:

Լեզվի խնդիրներ նաև առաջ են քաշվել Խարտիայի կիրառման հետ կապված Կոնգրեսի ստացած վերջին բողոքներում: Չնայած որ այնտեղ ներառված չէ որևէ դրույթ, որը հստակ նշում է լեզուների օգտագործումը, դրա 7.1 հոդվածը նշում է, որ  «տեղական ընտրված ներկայացուցիչների գրասենյակները պայմաններ պետք է ապահովեն նրանց գործառույթների ազատ իրականացման համար», և  հանրային գործերին մասնակցելու քաղաքացիների իրավունքը Խարտիայի նախաբանում  նշվում է որպես ժողովրդավարական սկզբունք:

«Եվրոպական որոշ համայնքներում տեղական ավագանու անդամները օրենքով չեն կարող իրենց մայրենի լեզվով մեկնաբանություն ներկայացնել տեղական ավագանու նիստի օրակարգի կետերի վերաբերյալ, չնայած որ տեղի բնակիչների մեծ մասը խոսում է փոքրամասնության լեզուներով: Նույն կերպ, երբ լեզվական փոքրամասնության անդամները չեն կարող իրենց լեզվով ինքնարտահայտվել կամ հաղորդակցվել տեղական ու ռեգիոնալ իշխանությունների հետ, նրանք իրականում չեն կարող  մասնակցել տեղական գործերին կամ արդյունավետ օգտագործել հանրային ծառայությունները:-նշել է տկն. Մոսլեր-Թորնսթրոմը,- Մեզ՝  տեղական և ռեգիոնալ իշխանությունների համար, կարևոր խնդիր է, որ մեր քաղաքացիները ամբողջապես մասնակցեն մեր հարևանության, քաղաքների և ռեգիոնների կյանքին: Իսկ մասնակցելու համար անհրաժեշտ է հաղորդակցվել: Լեզուն սրա կարևոր մասն է»:

Կոնֆերանսը կազմակերպվել է Ռեգիոնալ կամ փոքրամասնության լեզուների եվրոպական խարտիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի առթիվ: 

Աղբյուրը՝ https://www.coe.int/en/web/congress/-/gudrun-mosler-tornstrom-languages-are-an-essential-tool-for-democratic-participation-


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...