Ավելի լավ ապագա գյուղական շրջանների համար

Ավելի լավ ապագա գյուղական շրջանների համար

18.04.2018

Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման, միջհամայնքային համագործակցության հարցերի  մշտական հանձնաժողովի նիստը:

Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Ապրիլի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ բնակավայրերի զարգացման, միջհամայնքային համագործակցության հարցերի  մշտական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նախագահը Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանն է։ Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը։ Հանձնաժողովի նախագահի 2-րդ տեղակալը կընտրվի հանձնաժողովի հաջորդ նիստին։

Քննարկվել է հանձնաժողովի 2018-2019թթ.. գործունեության գերակայությունների և 2018թ. ընթացքում թեմատիկ զեկույցներ ընտրելու և զեկուցողներ նշանակելու մասին հարցերը:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախա­րարության ներկայացուիչ Կարեն Բակոյանի մասնակցությամբ կլոր սեղանի ձևաչափով շահագրգիռ քննարկում կազմակերպվեց վարչատա­րած­քային փոփո­խութ­յունների հեռանկարների վերաբերյալ։

Հանձնաժողովը որոշեց Միության կողմից ՀՀ կառավարությանն առաջարկել վերականգնել նախորդ տարիներին համատեղ կազմակերպվող «Գյուղական համայնքների համաժողովների» ավանդույթը՝ այն վերանվանելով «Գյուղական տարածքների (շրջանների) զարգացման համաժողով»։

Հանձնաժողովի նախագահ Սամվել Վարդանյանը նաև ներկայացրեց Ֆրանսիայի գյուղական համայնքների ասոցիացիայի հետ համագործակցության ընթացքը, ինչպես նաև մարտ ամսին հայկական պատվիրակության Ֆրանսիա կատարած այցելության մանրամասները:

 

Համայնքների միությունն ունի 6 մշտական հանձնաժողովներ, որոնց, կանոնադրության համաձայն, անդամակցում են Միության Հանրապետական խորհրդի յուրաքանյուր անդամ։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...