Քննարկում նախադպրոցական կրթության հարցերի շուրջ

Քննարկում նախադպրոցական կրթության հարցերի շուրջ

18.04.2018

Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Տեղի է ունեցել Հայաստանի Համայնքների Միության Կրթության, մշակույթի, երիտասար­դության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:  Հանձնաժողովի նախագահը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն է։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը։ Քննարկվել են հանձնաժողովի 2018-2019թթ.. գործունեության գերակայությունների և 2018 թ. ընթացքում թեմատիկ զեկույցներ ընտրելու և զեկուցողներ նշանակելու մասին հարցերը:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում կլոր սեղանի ձևաչափով կազմակերպվել է նախադպրոցական կրթության, ինչպես նաև կրթության ապակենտ­րոնացման հարցերի շուրջ թեմատիկ քննարկում: Կլոր սեղանի քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախնական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլու­ծության բաժնի գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ Արփինե Բարսեղյանը, Կարեն Բակոյանը, Հայաստանում Յունիսեֆ (ՄԱԿ-ի մանկական հիմ­նադրամ) ներկայացուցչության կրթական ծրագրերի բաժնի պետ, կրթության ոլորտի մասնագետ Ալվարդ Պողոսյանը, Սեյվ Դը Չիլդրեն կազմա­կերպության շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը։ Կազմակերպվել է շահագրգիռ քննարկում, որի ավարտին որոշվել է, որ նախադպրոցական կրթության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...