Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գիրգորյանը ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետին

01.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հոկտեմբերի 31-ին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմին եւ ենթակա հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Մարտունու նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին:

Մարզպետը նշեց, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Արմեն Ավետիսյանը, ով նոյեմբերի 1-ից արդեն անցնում է իր լիազորությունների կատարմանը:Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանին՝ երեք ընտրաշրջան Մարտունին ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի, քաղաքի վերակառուցման ու զարգացման գործում մասնակցություն ու ավանդ ունենալու համար եւ շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Արմեն Ավետիսյանին՝ հաջողություն մաղթելով նրան պաշտոնավարման ընթացքում:

Իր հերթին Բագրատ Հարությունյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, քաղաքապետարանի աշխատակազմին եւ հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններին, շեշտելով, որ ինքը պատրաստ է աջակցել նորընտիր քաղաքապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում կիսատ մնացած սոցիալ-տնտեսական ծրագրերը հաջողությամբ ավարտի հասցնելու համար: Քաղաքապետի լիազորությունները ստանձնած Արմեն Ավետիսյանն էլ հայտնեց իր պատրաստակամությունը՝ ընթացքի մեջ գտնվող զարգացման ծրագրերը շարունակելու եւ ավարտի հասցնելու, քաղաքի զարգացմանը նոր թափ հաղորդելու, ազգաբնակչության հույսերը եւ սպասելիքները արդարացնելու համար:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...