Տեղական ժողովրդավարությունը Մալթայում

Տեղական ժողովրդավարությունը Մալթայում

31.03.2017

2017թ. մարտի 29-ին ԵԽ Կոնգրեսի Տեղական իշխանությունների պալատը ընդունեց հանձնարարականներ՝ Մալթայում տեղական ժողովրդավարության վերաբերյալ, որը կազմվել էր 2016թ. նոյեմբերի 22-24-ի մոնիթորինգային այցից հետո: 

Սա երրորդ մոնիթորինգային զեկույցն է Մալթայի կողմից 1993թ.-ին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վավերացումից հետո: Զեկույցը նախապատրաստվել էր համազեկուցողներ Ստյուարտ Դիքսոնի և Ռիստո Ռաուտավայի կողմից: Համազեկուցողները գոհունակությամբ փաստեցին 2010թ.-ին պաշտոնական վերջին մոնիթորինգային այցից հետո Մալթայի օրենսդրության մեջ իրականացված որոշակի փոփոխությունները, որոնք ուղղված էին տեղական ժողովրդավարության բարելավմանը: Տեղական կառավարումը Մալթայում, սակայն, բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հետ անհամապատասխանության պատճառով: Այդ մասին նշեց Ստյուարտ Դիքսոնը՝ զեկույցը Տեղական իշխանությունների պալատին ներկայացնելու ընթացքում: Կոնգրեսը, մասնավորապես, մտահոգված է ներպետական օրենսդրության և սահմանադրության մեջ տեղական ինքնակառավարման սկզբունքների հստակ կամ ուղղակի ճանաչման բացակայությամբ: Զեկույցում նաև նշվում է, որ կենտրոնական իշխանությունները չափից շատ են ներգրավված տեղական գործերում: Ինչպես նշեց Ստյուարտ Դիքսոնը, Տեղական ժողովրդավարության տեսանկյունից ընդհանուր իրավիճակը Մալթայում ավելի է սրվում կենտրոնական կառավարման և տեղական իշխանությունների միջև խորհրդակցության բացակայության պատճառով::

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...