«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով
02.03.2017
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝ ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով:
Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն արդեն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց: Համապատասխան շրջաբերականներ կուղարկվեն նաև համայնքների ղեկավարներին: Այսօր հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ սա յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում հայտարարված միամսյակը չէ, այս ծրագրում ընդգրկված են երկարարտև ու շարունակական կատարման միջոցառումներ: Հորդորեց աշխատանքներում ներգրավել մարզի համապատասխան կառույցներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին: Շեշտվեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն այսօրվա խնդիր չէ, դա նաև դաստիարակության, կրթության խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել դեռ նախադպրոցական հաստատություններից: Ծրագրի կետերի կատարման նպատակով նիստի ընթացքում քննարկվեցին նաև որոշ առաջարկներ և մտահղացումներ: Հանձնաժողովը պարբերաբար նիստեր կգումարի, որտեղ կքննարկվեն կատարված աշխատանքներն ու նոր առաջարկները: Ծրագրի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրվի Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում:
16:37
20 04 2018
20-ը ապրիլի, 2018թ. Այսօր տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության...
11:03
18 04 2018
Երևան։ 2018թ. ապրիլի 18։ Տեղի է ունեցել Հայաստանի Համայնքների Միության Կրթության, մշակույթի,...
10:46
18 04 2018
Տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Գյուղական տարածքների, փոքր, լեռնային, սահմանամերձ...
10:42
18 04 2018
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ձեր պաշտոնավարման ընթացքում երկրում կունենանք համայնքների...
14:17
11 04 2018
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2018թ-ի ապրիլի...
10:25
30 03 2018
ԵԽ Կոնգրեսի 34-րդ նստաշրջանի ընթացքում, որ տեղի ունեցավ սոււյն թվականի մարտի 27-28-ին...