ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստ Ստրասբուրգում

ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստ Ստրասբուրգում

18.10.2017

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի Բյուրոյի նիստ: Նիստը տեղի ունեցավ Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի նախօրեին և հաստատեց նստաշրջանի օրակարգը:

Մասնավորապես, որոշում կայացվեց անցկացնել Կատալոնիայի (Իսպանիա) վերաբերյալ ընթացիկ հարցերի քննարկում, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին՝ կեսօրին: Ուշադրություն հրավիրվեց նաև նույն օրը Դորին Քիրտոակայի վիճակի վերաբերյալ քննարկման վրա: Վերջինս Կոնգրեսի փոխնախագահը և Քիշնևի քաղաքապետն է: Նա 2017թ. մայիսի 26-ից ի վեր տնային կալանքի մեջ է, ինչպես նաև հեռացվել է քաղաքապետի իր պաշտոնից: Բացի այդ, Կոնգրեսի նախագահ տկն. Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը  ներկայացրեց նոյեմբերի 21-22-ին Ուկրաինա կայանալիք բարձր մակարդակի այցի հիմնական կետերը, մասնավորապես, Կոնգրեսի ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ կլոր սեղանը, որը կազմվել էր ուկրաինական իշխանությունների հետ հետմոնիթորինգային երկխոսության համատեքստում: Բյուրոն քննարկեց նաև Կոնգրեսի իրականացրած համագործակցային գործունեությունը  ԵԽ անդամ և ոչ անդամ երկրներում: Նստաշրջանի օրակարգի մյուս հարցերը որպես տեղեկատվական նյութեր ներառում են Մակեդոնիայում, Վրաստանում, Նիդեռլանդներում և Թունիսում անցկացված տեղական ու ռեգիոնալ ընտրությունները: Վերջում Բյուրոն հաստատեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մասով Անկախ փորձագետների խմբի կանոնադրությունը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...