Բարձր մակարդակի խմբի հանդիպում Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի և ԵԽ Կոնգրեսի միջև

Բարձր մակարդակի խմբի հանդիպում Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի և ԵԽ Կոնգրեսի միջև

17.01.2018

Եվրոպայի ռեգիոնների կմիտեի և Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի բարձր մակարդակի խումբը հանդիպում է ունեցել 2018թ. հունվարի 16-ին Բրյուսելում: Այս հանդիպումը երկուև մարմինների միջև համագործակցության ավելի լայն շրջանակի մասն էր կազմում և նպատակ ուներ սահմանել ընդհանուր առաջնահերթություններ 2018թ.-ի համար: Հանդիպմանը, որը նախագահում էին Ռեգիոնն երի կոմիտեի նախագահ պրն. Կ. Հ. Լամբերցը և Կոնգրեսի նախագահ տկն. Գ. Մոսլեր-Թորնսթրոմը, մասնակիցները քննարկեցին ընթացիկ համագործակցությունը, ներառյալ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP)  և Եվրո-միջերկրածովյան տեղական և տարածաշրջանային ասամբլեայի (ARLEM)vգործունեությունը, ապակենտրոնացումը Ուկրաինայում, ԵՄ ընդլայնման գործընթացը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Երկու կողմերը վերանայեցին իրենց համագործակցության համաձայնագրի մանրամասները և առանձնացրին թեմատիկ և քաղաքական առաջնահերթությունները 2018թ.-ի համար: Սրա հետ կապված Կոնգրեսը ներկայացրեց Տեղական իշխանությունների համար մարդու իրավունքների ուղեցույցը, որը իր մեջ ներառում է ամբողջ Եվրոպայում տեղական և ռեգիոնալ մակարդակներում լավագույն փորձերը: Մասնակիցները նաև քննարկեցին երկկողմ համագործակցությունը ընտրությունների դիտորդության ոլորտում և տեսակետներ փոխանակեցին Բոսնիայում և Հերցեգովինայում, մասնավորապես Մոստարում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...